Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»
Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը նույն խցում են․ «Հրապարակ»Իրավական աբսուրդ՝ գլխավոր դատախազի մասնակցությամբ. «Հրապարակ»Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք ենՍպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025-ինԷջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. Գասպարյանի ընտանիքի շուրջ գործընթացներ կսկսվեն. «Ժողովուրդ»Սյունիքի մարզում «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շինության տանիքի համար բերված բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքըՄալայզիայում տեղի է ունենում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԵրևանում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններԹուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 16-ամյա քաղաքացիՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. ՊեսկովԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանՍկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարարՊարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայումԿրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.amԱնհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300,000 դրամի չափով

Բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի պատանի երաժիշտների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների (քոլեջների), կոնսերվատորիայի սան հանդիսացող 12-18 տարեկան պատանի երաժիշտները հնարավորություն ունեն 16 օրով մեկնել Դուբայ, որտեղ կարող են մասնակցել Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA): Խոսքը հետևյալ մասնագիտությունների մասին է՝ լարային (ջութակ, ալտ, թավջութակ), փողային (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն), դաշնամուր: «Կրթական ուղևորություն» դեպի ԱՄԷ Դուբայ քաղաք արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Ծրագիրն անցկացվելու է 2025 թ. ապրիլի 6-21-ը։
 
Հիմնադրամը Ակադեմիայի կազմակերպիչների հետ սերտ համագործակցելով` ստացել է աննախադեպ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և դասատուների համար: Այսինքն, ծրագիրը նախատեսված է նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչների և դասախոսների համար՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին։ Ծրագիրը կրթական հիանալի հնարավորություն է պատանի երաժիշտների, ուսուցիչների և երաժշտասերների համար 16 օր շարունակ ձեռք բերել միջազգային փորձառություն և մասնագիտական վերապատրաստում: Ծրագրի մասնակիցներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն անհատական վարպետության դասեր ստանալ հանրահայտ մի շարք երաժիշտներից, ինչպիսիք են՝ Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Քորդելիա Հոֆեր-Թոյչը (Ավստրիա), Գիզա Լաքերը (Գերմանիա), Ջուզեպպե Ջիբոնին (Իտալիա), Թոմազո Բենչիոլինին (Իտալիա) և այլ հայտնի երաժիշտներ:
 
Հեղինակավոր InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Դուբայի ամենահայտնի մշակութային վայրերից մեկում՝ Դուբայ Օպերայում, Ակադեմիայի մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվել 16 դասական շքեղ համերգների, որոնց հանդես են գալու հանրահռչակ Ֆրանց Շուբերտի ֆիլհարմոնիան (Իսպանիա), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Ճապոնիա) և աշխարհահռչակ այնպիսի արտիստներ ու դիրիժորներ, ինչպիսիք են՝ Մարիա Դուենյասը, Միխայիլ Պլետնյովը, Մաքսիմ Վենգերովը, Գիլ Շահամը, Ֆաբրիցիո Մելոնին, Անդրեա Բատիստոնին և այլք։ Ի դեպ, հավելենք, որ մասնակիցներն ընտրվելու են մրցույթով, որը հաղթահարածները վճարելու են միայն ավիափոխադրման արժեքը, մնացյալ բոլոր ծախսերը հոգալու է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Նշենք, որ հայտերն ընդունվելու են մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում