ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում
ArCa Pay-ով փոխանցումներն արդեն հասանելի են Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում: Այսուհետ Բանկի հաճախորդները կարող են Converse Mobile-ով վայրկյանների ընթացքում գումար փոխանցել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով միայն ստացող կողմի հեռախոսահամարը։
Դրա համար բավարար է մուտք գործել հավելվածի «Փոխանցումներ հեռախոսահամարով» բաժին, նշել հեռախոսահամարը, ընտրել ArCa Pay համակարգին միացած բանկը, գրել գումարի չափը և փոխանցում կատարել: Գումարը ստացողի՝ ՀՀ դրամով ընթացիկ, քարտային կամ կուտակային (խնայողական) հաշվին հասանելի կդառնա վայրկյանների ընթացքում։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն այս կապակցությամբ ասել է. «Բանկային ծառայությունների զարգացմանը զուգահեռ փոխվում են Բանկերի հաճախորդների ֆինանսական կարիքներն ու ակնկալիքները. նրանք որոնում են լավագույն ֆինանսական փորձառություն, այդ թվում՝ պարզ, արագ ու անվտանգ փոխանցումների հնարավորություններ: Արդեն մի քանի տարի Converse Mobile հավելվածում հասանելի են Կոնվերս Բանկի հաճախորդ հանդիսացող անձանց հեռախոսահամարով փոխանցումները: ArCa Pay գործիքի ներդրմամբ Կոնվերս Բանկը ընդլայնում է գործիքակազմը՝ Converse Mobile օգտատերերին հնարավորություն ընձեռելով հեռախոսահամարով փոխանցումներ կատարել նաև համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին»:
Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»