Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձը
Հասարակություն

Flyone-ի՝ Փարիզ թռչող օդանավի դուռը նորմալ չի փակվել, տվիչի խնդիր է առաջացել, ճանապարհին էլ ուղևոր է վատացել

Նոյեմբերի 8-ին հերթական ուշացումն ու միջադեպն է գրանցվել Flyone Armenia ավիաընկերության իրականացրած չվերթի ժամանակ։ Ընկերության Փարիզ-Երևան չվերթի օդանավը նախ երկու ժամից ավելի (2 ժամ 40 րոպե) ուշացումով է թռչել Երևանից, հետո արտակարգ վայրէջք է կատարել Մյունխենի օդանավակայանում, հետո նորից թռել Փարիզ՝ բնականաբար արդեն նախատեսվածից ուշ ժամանելով Փարիզի օդանավակայան, որտեղ էլ արդեն Փարիզից Երևան թռչող ուղևորներն էին սպասում իրենց չվերթին, որը, սակայն, մի քանի ժամով հետաձգվել է։ 

Ուղևորներից մեկը MediaHub-ին պատմեց, որ Երևանից ուշացման պատճառը եղել է այն, որ օդանավի դուռը նորմալ չի փակվել, և մոտ երեք ժամ այդ պատճառով օդանավը կանգնած մնացել է, մինչև այդ խնդիրը լուծվել է։ Ասացին նաև՝ ինչ-որ տվիչի խնդիր է եղել, տվիչը սխալ ցուցմունք է տվել, սպասել են՝ խնդրը լուծել են, հետո նոր կարողացել են թռչել։ Իսկ օդ բարձրանալուց հետո էլ Մյունխենի օդանավակայանում արտակարագ վայրեջք է կատարել, քանի որ ճանապարհին ուղևորներից մեկի ինքնազգացողությունն է վատացել։ Օդանավը ստիպված իջել է Մյունխեն, այնտեղ ուղևորին հոսպիտալացրել են, որից հետո նոր շարունակել է ճանապարհը դեպի Փարիզ։ 

Արդյունքում, ըստ Փարիզից Երևան թռչող ուղևորներից մեկի, իրենք մոտ վեց ժամ սպասել են Փարիզի «Շարլ Դը Գոլ» օդանավակայանում, և այդ ընթացքում իրենց որևէ մեկն ընկերությունից որևէ հստակ բան չի ասել, թե երբ է, ի վերջո, կայանալու թռիչքը։ 

Նշենք, որ հայ-մոլդովական ընկերությունը, որի համասեփականատերերից է ՔՊ-ական պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, հայկական ավիացիոն շուկա մուտք գործելուց ի վեր պարբերաբար խնդիրներ է ունենում՝ անհարմարություններ պատճառելով ուղևորներին։ Համացանցում բազմաթիվ են բողոքները այս ընկերության հետ կապված՝ սկսած ուշացումներից մինչև ընկերության կողմից ուղևորների հանդեպ ոչ հոգատար վերաբերմունք, նաև գնային քաղաքականությունից մինչև օդանավերի տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներ։

Օրինակ՝ մեզ պատմեցին, որ նույն կերպ դռան հետ կապված խնդիր առաջացել էր նաև անցյալ տարի ամռանը Երևան-Բարսելոնա չվերթի ժամանակ, երբ Flyone Armenia-ի օդանավի դուռը նորմալ չի փակվել, ինչի պատճառով օդանավը մեկուկես ժամ ուշացումով է Երևանից թռչել, և ուղևորներն ուղղակի շունչները պահած, աղոթելով են անցկացրել այդ մի քանի ժամը, մինչև հասել են տեղ։

MediaHub-ը փորձեց այս հարցով կապ հաստատել FlyOne Armenia ընկերության հետ, որ մեկնաբանություն ստանանք Երևան-Փարիզ-Երևան չվերթի ժամանակ առաջացած խնդիրների վերաբերյալ, սակայն ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Եթե ընկերությունից հարկ կհամարեն կապ հաստատել մեզ հետ և տալ իրենց պաշտոնական մեկնաբանությունը, մենք այն պատրաստ ենք լրացուցիչ հրապարակել։ 

Վահե Մակարյան