Andron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից
30-ից ավելի երկրից ավելի քան 600 խոսնակ ու 1150 ընկերություն․ Բարսելոնայում այս օրերին քննարկում էին e-mobility ոլորտի նոր միտումներն ու ապագան։ Այս մասշտաբային հավաքի մասնակիցներից էր նաև Andron ընկերության տնօրեն Արտյոմ Պետրոսյանը։
Կոնգրեսին անդրադարձել են ոլորտի կարևոր հարցերի՝
- Արևային էներգիայի կիրառման աճ և ինտեգրացում շարժունակության ոլորտում
- Հասարակական տրանսպորտի արդիականացում և բազմազանություն
- Էլեկտրական փոխադրամիջոցների (ավտոմեքենաներ, հեծանիվներ, անհատական շարժունակության սարքեր) թվի աճ
- Խելացի քաղաքային շարժունակություն և ենթակառուցվածքներ
- Էլեկտրական և հիբրիդային փոխադրամիջոցների տեխնոլոգիաների զարգացում
- AI և IoT-ի կիրառումը տրանսպորտում՝ խելացի և անվտանգ քաղաքների համար
«Andron-ը մշտապես հետևում է ոլորտի նորամուծություններին ու պատրաստ է դրանք կիրառել Հայաստանում և տարածաշրջանում՝ նպաստելով կայուն և խելացի տրանսպորտային լուծումների զարգացմանը։ Այս կոնգրեսը լավ հարթակ էր ծանոթանալու այդ նորամուծություններին, քննարկել կարևոր հարցեր ու ներկայացնել Andron ընկերությունը՝ որպես ոլորտի առաջատար և նորարարական մոտեցումների կրող»,- նշեց Արտյոմ Պետրոսյանը։
Shtigen Group-ի մաս կազմող Andron ընկերությունը շարունակելու է իր ներդրումը e-mobility-ի զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ ընդլայնելով համագործակցության շրջանակն ու աշխարհագրությունը։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...