Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձը
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա  Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին` որն այս տարի նվիրված է եղել տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին: 

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի երկու ելույթներն ու երեք պանելային քննարկումները նվիրված էին հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։ Վերջին պանելի մասնակիցները քննարկել են արհեստական բանականության ազդեցությունը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։ 

Ռալֆ Յիրիկյանի հետ պանելին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Visa-ի ԱՊՀ և Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածքի Fintech ընկերությունների և ձեռնարկությունների հետ ռազմավարական համագործակցության գծով տնօրեն Եվգենի Լիսնյակը, CINI կիբերանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, CNRS գիտական ​​խորհրդի անդամ Պաոլո Պրինետտոն, Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։ 

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։

Ucom-ը նաև հանդես է եկել որպես  գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

«Արհեստական բանականությունն այսօր ներթափանցում է բոլոր ոլորտներ, օգտագործվում կազմակերպությունների տարբեր մակարդակներում։ Այս իմաստով շատ կարևոր է, որ աշխատակիցները, մասնագետները տիրապետեն այդ գործիքին, կարողանան գրագետ ու արդյունավետ կերպով օգտվել դրանից։ Մենք Ucom-ում ակտիվորեն աշխատում ենք այս հարցերը լուծելու ուղղությամբ, քանի որ վստահ ենք, որ բիզնեսի ապագան և հաջողություններն ուղիղ կապված են նորարարական գործիքների օգտագործման հետ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարի ամփոփիչ գագաթնաժողովը նվիրված է ԱԲ կիրառությանը, իսկ պանելային քննարկումները՝ «Industry.ai», «Invest.ai» և «Impact.ai» թեմաներին։ Ընտրված թեմաները ընդգծում են ԱԲ-ի ներդրման ազդեցությունն արդյունաբերությունում, ներդրումային միջավայրում և ընդհանուր ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա։ Մենք՝ որպես տեխնոլոգիական համայնք, մեծ նշանակություն ենք տալիս ԱԲ-ին կրթության մեջ։ Ուրախ եմ ներկայացնել մեր նոր կրթական ծրագիրը՝ Step.ai-ը, որը նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցների համար և շուտով ներդրվելու է կրթական ծրագրերում և որը մենք ստեղծել ենք մեր գործընկերների հետ», - ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Ինովացիոն գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Միջոցառումն անցկացվում է 7-րդ անգամ։