Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը
Էլեկտրակայանը զբաղեցնում է 1,2 հեկտար տարածք Բոհայ ծովում և բաղկացած է 2,9 հազար բարձր արդյունավետությամբ արևային վահանակներից, որոնք նախատեսված են ծովային պայմանների համար: Այն կարող է տարեկան արտադրել մոտ 1,78 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որը համարժեք է 550 հազար տոննա ածուխի այրմանը: Նախագիծն արժեցել է ավելի քան 1 միլիարդ դոլար:
2024 թվականի նոյեմբերին Չինաստանը կրկին հայտարարեց վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում կարևոր նվաճման մասին: Նախագծի նախաձեռնողները ցույց տվեցին, որ մի քանի փուլով իրականացվող արևային էլեկտրակայանը «առաջինն ու ամենամեծն է նման կառույցների մեջ» աշխարհում: Այս նորարարական նախագիծն իրականացվել է երկրի արևելյան հատվածում՝ Դունյինգ շրջանում, Շանդուն նահանգում:
Լողացող արևային էլեկտրակայանը տեղակայվել է Բոհայ ծովում՝ ափից ութ կիլոմետր հեռավորության վրա, և ընդգրկում է 1,2 հեկտար տարածք: Այն բաղկացած է 2,9 հազար արևային վահանակներից, որոնք տեղադրված են 60x35 մետր չափերով հարթակների վրա և ամրացված են խրամատային հենակների վրա: Սովորաբար նման բարձր տեխնոլոգիական օբյեկտների համար օգտագործվում էին լողացող հարթակներ: Ակնկալվում է, որ նոր արևային էլեկտրակայանն ամեն տարի կարտադրի մոտ 1,78 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա: Համեմատության համար՝ ածխային էլեկտրակայանը պետք է այրեր մոտ 550 հազար տոննա հանածո վառելիք՝ նույն քանակի էներգիա արտադրելու համար: Նշենք, որ 2024 թվականին Չինաստանը զգալիորեն կրճատեց նոր ածխային էլեկտրակայանների կառուցման թույլտվությունների քանակը, գրեթե 80 %-ով: Այս լողացող արևային էլեկտրակայանի ստեղծման արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
Նոր էներգետիկ օբյեկտի արևային մոդուլները պատրաստվել են Jinko Solar ընկերության գործարանում: Մասնագետները նշել են այս պատվերի եզակիությունը, քանի որ Tiger Neo վահանակները բարձր արդյունավետության TOPCon N տիպի էլեմենտներով մշակվել են ծովային միջավայրի հատուկ պայմանների համար: Նորարարությունների թվում է նաև հատուկ հերմետիկ նյութի ստեղծումը, որը կապահովի սարքավորումների պաշտպանությունը և կերկարացնի դրանց ծառայության ժամկետը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...