Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը
Նիկոլ Փաշինյանը երեկ մանկավարժական, Բրյուսովի անվան պետական համալսարանների, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:
Փաշինյանն այդ հավաքին, ըստ էության, բացահայտել է իր իրական վախերը, խոստովանել, թե ինչու է ուզում «Ակադեմիական քաղաք» ստեղծել, այն էլ՝ Երևանի կենտրոնից հեռու։
Ըստ գործող վարչախմբի պարագլխի, նախագծի հիմնական նպատակը կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր հնարավոր չէ Երևանի կենտրոնում, քանի որ այն Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական: «Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ուսանողությունն ու դասախոսներն ավանդաբար միշտ ամենաակտիվն են լինում քաղաքական գործընթացներում, մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների։ Իհարկե, արդարացիորեն կարելի է քննադատել այսօրվա ուսանողին ու դասախոսին գործող իշխանության դեմ անբավարար պայքար մղելու կամ անտարբերության մեջ, բայց ինչ-որ պահի այդ ուսանողությունը կարող է ոտքի կանգնել, խարխլել իշխանության հիմքերը։ Ուստի և, առաջացել է բուհերը Երևանից հեռացնելու, բողոքի գործողությունները քաղաքի կենտրոնից հեռու պահելու հարց, որն էլ իրականացնում են «Ակադեմիական քաղաք» նախագծով։
Անուշ Առուստամյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»