Աղազարյանին կարող են ճնշել
Այսօր երեկոյան լրանում է այն ժամկետը, երբ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրապարակելու է իր որոշումը՝ հրաժարվո՞ւմ է մանդատից, թե՞ ոչ։ Օրերս իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքն է հորդորել Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին, ինչպես նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հրաժարական ներկայացնել։ Պատճառը հոկտեմբերի 15-ին խորհրդարանում կայացած լսումներն էին, որոնք աչքի էին ընկել փոխադարձ վիրավորանքներով, գոռգոռոցներով։
Քյարամյանն այլևս ՔԿ նախագահը չէ, Նարեկ Զեյնալյանն էլ առանց դիմադրելու հրաժարվեց մանդատից։ Հովիկ Աղազարյանն ավելի երկար է դիմադրում։ Փաշինյանի հարցազրույցից հետո նա խոստացել էր իր որոշումը հրապարակել երկուշաբթի, ժամը 18-ից հետո։ Մեր տեղեկություններով, Աղազարյանն ամենևին էլ հակված չէ մանդատը վայր դնել, բայց հասկանում է, որ այդ դեպքում հայտնվելու է իշխանության ճնշումների ներքո, ընդհուպ քրեական գործերի հարուցում։ Առանց այն էլ, իշխանական պատգամավորն օրենքի հետ խնդիրներ ունի, որդուն և իրեն մեղադրում են տարբեր հանցագործությունների մեջ։ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի խանգարում իր կուսակցի դեմ քրեական վարույթներ հարուցել, ընդհուպ կալանավորել։
Աղազարյանը, իհարկե, կարող էր դիմադրել, եթե ընդդիմության կողմից աջակցություն ունենար։ Նախկին դաշնակցականի նախկին գործընկերները կարող էին Փաշինյանի ապօրինի պահանջն օգտագործել՝ ցույց տալու, որ Հայաստանում պատգամավորին հետապնդում են, զրկում մանդատից իր կարծիքը հայտնելու համար։ Դա, ի դեպ, բխում է հենց ընդդիմության շահերից։ Անկախ Հովիկ Աղազարյանի նկատմամբ վերաբերմունքից, նա իրեն ավելի արժանապատիվ էր պահել, քան իր մյուս, անմռունչ ենթարկվող կուսակիցները։
Ընդդիմությունից որևէ աջակցություն չստանալով՝ Աղազարյանը ստիպված կլինի վայր դնել մանդատը, իսկ Փաշինյանն էլ ևս մեկ անգամ կապացուցի, որ ցանկացած քպական իր համար ընդամենը կոճակ սեղմող ուսապարկ է։
Մանան Գրիգորյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»