Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ավագ քննիչ Երոյանի կողմից պարզվել է երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, վարորդների և արդեն ժամեր անց հիվանդանոցում մահացածի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Kia Sorento»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Էդվարդ Մ.-ն, իսկ «Nissan March»-ը վարել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 28-ամյա Արայիկ Ո.-ն:
Վթարի հետևանքով «Kia»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Ատոմ Շ.-ն և «Nissan»-ի վարորդ Արայիկ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մարինե Բ.-ն ու «Nissan»-ի ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Աննա Հ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուիզա Ի.-ն տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ այսօր՝ նոյեբերի 26-ին, Լուիզա Ի.-ն հիվանդանոցում մահացել է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ավտովթար էր տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել էին «Kia Sorento» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս էին բերել օպերատիովրեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ ևս 1 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»