Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձը
Հասարակություն

Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ)

Կիրանցում շատ խնդիրներ կան, բայց այս պահին գլխավոր խնդիրը դպրոցի ջեռուցումն է։  Թշնամու հետ վերջերս կիսած Կիրանց գյուղի միակ դպրոցը չունի ջեռուցում։ Երեխաները մի քանի շերտ հագնված են դպրոց գնում, որ չհիվանդանան։ 

Հիշեցնենք՝ Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցը բացվել է մոտ 2,5 ամիս առաջ։ Փաշինյանը չի բացառել, որ այն կդառնա սահմանապահ զորքի կեցավայր։  

Այստեղից սկսված սահմանազատման հետևանքով դպրոցը հայտվել է նոր գծած սահմանի պռնկին, որի հեռավորությունը սահմանից ընդամենը 20 մետր է։

«Ձեռուցման բացակայության պատճառաբանությունը, ըստ տեղի պաշտոնյայի, խափանման հետևանքով է»,– ասաց Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը։ 

Այն հարցին, թե աշակերտներն ինչպես են դիմանում ցրտին և դասապրոցեսն ինչպես է ընթանում, Ղազարյանը պատասխանեց․ «Աշակերտները տանը տաք շորեր են հագնում, որպեսզի չմրսեն։ Դասապրոցեսն իրակացվում է, քանի որ անցած ապրիլ-մայիս ամիսներին, երբ դպրոցը հայտարարեց դասադուլ, գործադուլ, մարզպետարանի պաշտոնյաներից կրթության վարչության պետը հրավիրել էր դպրոցի տնօրինությանը ու  խիստ հանձնարարական տվել՝  եթե երեխաները  կամ ուսուցիչները փորձեն դասադուլ կամ գործադուլ անեն, աշխատանքից և առհասարակ պաշտոնից կզրկվեն»։

Այդ օրհասական պահին, եթե դասապրոցեսն իրականցվել է, նրա կարծիքով, ցուրտն այդքան էլ մեծ բան չի, որ դասերը չիրականացվեն։  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1–ին, դպրոցի բացման ժամանակ տնօրենը երկու ձեռքով է բարևել Նիկոլ Փաշինյանին, սակայն 2 ամիս անց դպրոցը կանգնած է լուրջ խնդրի առաջ․ «Չգիտեմ՝ ինչու, տնօրենը տենց բարևեց, բայց տնօրենը նաև վստահեցնում էր, որ Հայաստանի ամենաանվտանգ դպրոցներից  մեկն է, ոչ մի խնդիր չի լինելու թե՛ սահմանային, թե՛ կազմակերպչական առումով, բայց փաստացի այսօր դպրոցում ջեռուցում չկա»- ասաց Ղազարյանը։ 

Բանախոսը նաև նշեց, որ օրեր առաջ վստահեցրել են, թե դա օրերի խնդիր է և կլուծվի։  «Խնդիրը, սակայն, մինչ այսօր լուծված չէ»,- հավելեց Կարեն Ղազարյանը։