ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկընվազեցրելէփոքրբիզնեսիվարկերիտոկոսադրույքներըմինչևտարեկան 3%՝առաջին 90 օրվահամար։Պայմաններըհասանելիեն «Նորգործընկեր» և «Էքսպրես» պրոդուկտների շրջանակներում՝ մանրածախ առևտրի, արտադրությանևսպասարկման ոլորտիձեռնարկություններիհամար: Ֆինանսավորումըկարելիէուղղելընթացիկգործունեությանը, վարկերիմարմանըևներդրումայինծրագրերիիրականացմանը։
Դրական վարկային պատմություն և այլ բանկում գործող վարկ ունեցող փոքր բիզնեսը կարող է օգտվել «Նոր գործընկեր» վարկից: Առաջին 90 օրվա համար տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%, հետագայում այն բարձրանում է մինչև 18% (փաստացի տոկոսադրույք՝ 17,25%)։ Առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 48 ամիս։
«Էքսպրես» վարկը տրվում է առանց գրավի կամ մասնակի ապահովվածությամբ՝ 12-60 ամիս ժամկետով, 500 հազարից մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով։ Արտոնյալ ժամանակահատվածից հետո տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%-17% (փաստացի տոկոսադրույք՝ 15,05%-20,07%)՝ կախված գումարից և գրավից:
«Տարեվերջին բիզնեսի շատ ոլորտներում աճում է գործարար ակտիվությունը, և մենք հատուկ առաջարկ ենք պատրաստել այն ձեռնարկատերերի համար, որոնք միջոցների կարիք ունեն շրջանառու միջոցները համալրելու, վարկերը մարելու կամ ներդրումային նախագծեր իրականացնելու համար։ Մեզ համար կարևոր է օգտակար լինել հաճախորդներին և նրանց տրամադրել անհրաժեշտ ֆինանսական գործիքներ և լուծումներ բիզնեսի հետագա զարգացման համար», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ ԵվգենիՄոտովիլովը։
Վարկի պայմաններին տեղեկանալ, ինչպես նաև հայտ ներկայացնել կարելի է Բանկի կայքում, կամ երկրի տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»