Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից
Եգիպտոսի փրկարարները նոյեմբերի 26-ին Կարմիր ծովում փրկարարական գործողության ընթացքում գտել են խորտակված նավից ևս 5 ողջ մնացածի, ինչպես նաև 4 հոգու մարմին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Sea Story նավը, որում եղել է 44 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 13 անդամ, 5-օրյա ջրասուզման ուղևորության էր մեկնել նոյեմբերի 24-ին և պետք է Հուրգադա վերադառնար նոյեմբերի 29-ին։ Այն նոյեմբերի 25-ին խորտակվել էր Մարսա Ալամ քաղաքի մոտ։ Խորտակմանը հաջորդող ժամերի ընթացքում նավից փրկվել էր 28 մարդ։
Վերջին փրկվածների հետ միասին փրկվածների ընդհանուր թիվը հասել է 33-ի։ 7 մարդ դեռ անհետ կորած է։
Տեղի իշխանությունները հայտնել էին, որ ըստ նախնական տվյալների՝ նավին հարվածել է խոշոր ալիք, և այն 5-7 րոպեի ընթացքում կողաշրջվել է։
Նավում եղել են ամերիկացի, բելգիացի, բրիտանացի, չինացի, ֆինն, գերմանացի, լեհ, սլովակ, իսպանացի և շվեյցարացի զբոսաշրջիկներ։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...