Wildberries-ում Իդրամ կա
Իդրամն առցանց գնումների սիրահարների և իր հաճախորդների համար բացառիկ, շա՜տ սպասված և կարևոր նորություն ունի․ վերջապես Wildberries-ում Իդրամ կա։
Wildberries-ի պատվերների համար այսուհետ հնարավոր է վճարել Իդրամով` ապրանքը ստանալու պահին կամ մինչ այդ՝ պատվիրելուց հետո ցանկացած ժամանակ։ Բացի այդ, կարելի է վճարումը կատարել նաև Rocket Line-ով՝ մինչև 60 ամիս ժամկետով։
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշում է, որ սա Իդրամի հերթական քայլն է՝ իր հաճախորդների համար գնումներն առավել հարմարավետ, արագ ու հեշտ դարձնելուն ուղղված․ «Ուրախ ենք կիսվել այս կարևոր լուրով․ մեր թիմի երկարատև աշխատանքի արդյունքում այսօր հնարավոր է ընդամենը մի քանի պարզ քայլով Wildberries-ի պատվերների համար վճարել Իդրամով։ Մենք ցանկանում ենք լինել մեր հաճախորդների համար առաջին ընտրության վճարային համակարգ բոլոր ուղղություններով՝ թե՛ առցանց խանութներում, թե՛ ֆիզիկական վաճառակետերում, և հենց այդ նպատակով մենք շարունակում ենք մեծացնել մեր գործընկերների ցանկն ու այսօր արդեն այնպիսի սիրված հարթակում ենք, ինչպիսին Wildberries-ն է»։
Իսկ ինչպե՞ս կատարել վճարումը։ Շատ պարզ է․
- Պատվիրի՛ր ցանկացած ապրանք՝ համոզվելով, որ ընտրել ես ապրանքը ստանալու ժամանակ վճարելու տարբերակը,
- Ստանալու պահին կամ մինչ այդ՝ պատվիրելուց հետո ցանկացած ժամանակ, Wildberries-ի քո հավելվածից անցի՛ր «Առաքումներ» (Доставки) բաժին,
- Սեղմի՛ր «Վճարել» (Оплатить), ապա «Վճարման տարբերակներ» (Способы Оплаты) բաժնում ընտրիր Իդրամը,
- Հավելվածը կուղղորդի քեզ քո Idram&IDBank հավելվածի վճարման էջ,
- Ընտրի՛ր վճարման աղբյուրը՝ ավարտելով վճարումը։ Նույն տարբերակով են կատարվում նաև Rocket Line-ով վճարումները․ պետք է պարզապես ընտրել վճարման այդ տարբերակը։
Իդրամը հասանելի կլինի Wildberries-ում հավելվածի 6.8.6 թարմացման դեպքում՝ երկու օպերացիոն համակարգերի համար։
Վճարման ողջ ընթացքը կարող եք տեսնել վիդեո-ուղեցույցում՝ անցնելով հղումով։
Հիշեցնենք, որ Իդրամով QR անհպում վճարումները հասանելի են 22․500 վաճառակետերում և 1000-ից ավել առցանց խանութներում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»