Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձը
Հասարակություն

Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում

Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակ: Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում արժանացել այս մրցանակին: 

Մրցանակը շնորհվել է առևտրային նշանակության անշարժ գույքի ոլորտում գրանցած գերազանց արդյունքների համար` գնահատելով Բանկի ոչ միայն ֆինանսական հաջողությունները և հաճախորդների սպասարկման բարձր որակը, այլև առաջադեմ տեխնոլոգիական լուծումների և կայուն զարգացման ոլորտում իրականացվող նախաձեռնությունների միջոցով ոլորտը զարգացնելու հանձնառությունը:

Ըստ Euromoney-ի, Ամերիաբանկը 2023թ. հունիսից մինչև 2024թ. հունիսն ընկած ժամանակահատվածում զգալի աճ է գրանցել Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման առումով։ Բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 25.3%-ով և կազմել 233.2 մլրդ ՀՀ դրամ (600 մլն ԱՄՆ դոլար), իսկ հիփոթեքային վարկերի շուկայում բանկի մասնաբաժինը կազմել է 21.3% (30.06.2024 դրությամբ)։

Պարբերականը նշում է, որ բանկի գրանցած հաջողությունը սերտորեն կապված է իր էկոհամակարգի`MyHome-ի գործունեության հետ, որն օգտատերերին առաջարկում է անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրի վավերացման համար։ 

Դիտարկվող ժամանակահատվածում հարթակի միջոցով տրամադրվել է ավելի քան 18 մլրդ ՀՀ դրամի վարկ, որը կազմում է Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկերի պորտֆելի 50%-ը, ինչը 38.3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 

Euromoney-ն ընդգծում է, որ հարթակը զգալիորեն ընդլայնվել է. MyHome-ում ներկայացված կառուցապատողների թիվը հարթակի գործարկման պահին գրանցված 25-ից 2024թ. կեսերին հասել է 68-ի, ընդ որում մարզերում գործունեություն ծավալող կառուցապատողների թիվն աճել է 172%-ով: Առաջարկվող անշարժ գույքերի թիվն աճել է 226%-ով. 2024թ. հունիսին հարթակում արդեն ներկայացված էր 3,100 բնակարան 115 շենքում: Հավելենք, որ հարթակի նոր գործառույթը թույլ է տալիս ընտրել և ձեռք բերել անշարժ գույք նաև երկրորդային շուկայից, ինչի շնորհիվ առաջարկվող բնակարանների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 950-ով: 

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, խոսելով մրցանակաբաշխության արդյունքների մասին, նշել է. «Ամերիաբանկը շարունակաբար մշակում է նորարարական լուծումներ, որոնք բարելավում են մեր հաճախորդների և գործընկերների՝ թվային պրոդուկտների օգտագործման փորձառությունը: MyHome.am հարթակի հաջողությունն արտացոլում է համապարփակ էկոհամակարգ ստեղծելու մեր հանձնառությունը, ինչը պարզեցնում է բնակելի անշարժ գույք գնելու գործընթացը և խթանում անշարժ գույքի շուկայի աճը Հայաստանում: Այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար, և մենք շնորհակալ ենք մրցանակաբաշխության ժյուրիին մեր աշխատանքն ու ջանքերը գնահատելու համար»:

Հավելենք, որ Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմը վերջերս Պրահայում կայացած «Synchome 2024» համաժողովում ներկայացրել է բանկի վերջին ձեռքբերումներն այս ոլորտում։ Միջոցառմանը մասնակցել է բանկային, ֆինթեք, այլընտրանքային հիփոթեքային և այլ առանցքային ոլորտների շուրջ 70 ներկայացուցիչ ավելի քան 15 երկրից: Մասնակիցները քննարկել են հիփոթեքային վարկերի էկոհամակարգերում գրանցած տեխնոլոգիական ձեռքբերումներն ու առկա նորարարական լուծումները: 

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է. 2024թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում կազմել է 22%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 285 մլրդ ՀՀ դրամը։ 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: