17-ամյա անչափահասների մահվան դեպքերով տուն են հրկիզում և կրակոցներ արձակում. վենդետա
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ 17-ամյա տղաների սպանության դեպքով երիտասարդների են փախցնում․ աղմկահարույց սպանություններն ու հետախուզվողները:
2024 թվականի մարտի 12-ին «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի էին դաժանաբար սպանել, ինչի հետենաքով գործով կալանավորվել էին մի խումբ երիտասարդներ եւ դեռ ավելին ըստ նախաքննական մարմնի գործով անգամ կային հետախուզվողներ։
Այս դեպքից հետո Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում 17-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարվել։ 4 անձ կալանավորվել է, 1 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ 17-ամյա տղաների սպանության գործով անցնողներին թաքցնում են:
Իսկ ահա 17-ամյա տղաների սպանությունները կապված են աղջկա հարցի հետ:

Նոր Խարբերդ համայնքում 17-ամյա երիտասարդին սպանել էին աղջկան SMS հաղորդագրություն ուղարկելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության համար։
Սակայն սա դեռ վերջ չէ: Անչափահասների սպանությունների դեպքերով վենդետա է եղել։
Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի՝ Նոր Խարբերդ բնակավայրի բնակչի ազգականը հաղորդում է ներկայացրել, որ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը մի քանի մեքենաներ խոչընդոտել են, ինչի պատճառով ինքը մեքենան վարել է հակառակ ուղղությամբ։ Այդ ժամանակ լսել է կրակոցի նմանվող ձայն, իսկ որոշ ժամանակ անց նկատել է, որ իր մեքենայի վրա առկա են վնասված հետքեր:
Բացի այդ, դեպքից օրեր անց հաղորդում է ստացվել նաև 17-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվող երիտասարդներից մեկի հորից, որ 2024թ․ նոյեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձը (անձինք) փորձել է հրկիզել Նոր Խարբերդ գյուղում գտնվող չբնակեցված իր տունը, սակայն այրվել է միայն տան պատուհանը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»