Արևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց
Չինական GoodWe ընկերությունը մշակել է նոր ծածկոց-տանիք մասնավոր տնային տնտեսությունների համար, դրանք ինտեգրված են Polaris ֆոտովոլտային վահանակներով, և այն ոչ միայն էներգիա է արտադրում տան համար, այլ նաև պաշտպանում է դրա տակ գտնվող մեքենաները։ Այդ մասին գրել է Pv ամսագիրը, գրում է Focus.ua-ն։
Հաղորդվում է, որ այդ նոր ծածկոց-տանիքը հասանելի է երկու տարբերակով: Առաջին տարբերակը 4,8 կՎտ հզորությամբ և 6500x3000 մմ չափսերով է և նախատեսված է մեկ մեքենա տեղավորելու համար։ 6500x5200 մմ չափսերով և վահանակի 8 կՎտ հզորությամբ երկրորդ տանիք-ծածկոցի տակ կարող են տեղավորվել երկու մեքենա։ Դրանց բարձրությունը կարգավորելի է 2000 մմ-ից մինչև 2500 մմ սահմաններում, ընդ որում դրանք պատրաստված են պինդ ալյումինե համաձուլվածքից, որի շնորհիվ էլ թեթև են և հեշտ տեղադրվող:
Ըստ արտադրողի, ծածկոց-տանիքը անջրանցիկ է և հարմար է տարբեր բնակելի վայրերի և այլ տեղանքների համար: Մինչև 240 կմ/ժ արագության քամու դիմադրության շնորհիվ այն կարող է դիմակայել նույնիսկ այնպիսի դժվար եղանակային պայմաններին, ինչպիսիք են ցիկլոնները:
Նշվում է, որ ծածկոց-տանիքները հագեցած են Polaris վահանակներով, որոնք ունեն 21,5% էներգիայի փոխակերպման արդյունավետություն և 215 Վտ/մ2 հզորություն: Դրանց չափերը 2142 մմ x 1160 x 29,6 մմ է և կշռում են 30 կգ:
«Այս նոր արևային ավտոկայանատեղիի ներդրումը զգալի առաջընթաց է բնակելի տարածքների արևային լուծումների մեջ, դրանք համատեղում են ֆունկցիոնալությունը, արդյունավետությունը և ոճը», - ասել է GoodWe ընկերության ներկայացուցիչը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»