Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին

Կոնվերս Բանկը տարածաշրջանում առաջին ֆինանսական կառույցն է, որը պաշտոնապես միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին:

Սկզբունքները միասնական համակարգ են կայուն բանկային հատվածի համար, որը մշակվել է աշխարհի տարբեր երկրների բանկերի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնության (UNEP FI) համագործակցության շրջանակներում: 

Պատասխանատու բանկինգի սկզբունքները գլխավոր հենքն են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներում և Փարիզյան կլիմայի համաձայնագրում արձանագրված տեսլականին բանկերի ռազմավարությունն ու փորձառությունը համապատասխանեցնելու համար: 

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը պարտավորվում են կայուն զարգացման իրենց ռազմավարություններում լինել հավակնոտ՝ ձգտելով բիզնեսի հիմքում դնել կայուն զարգացումը՝ միաժամանակ պահպանելով կայուն ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը:

Առաջնորդվելով Պատասխանատու բանկինգի սկզբունքներով՝ բանկերը, որոշում և գնահատում են իրենց գործունեության էկոլոգիական և սոցիալական ազդեցությունը, սահմանում և իրագործում են նպատակներ այն ոլորտներում, որտեղ ազդեցությունն ամենաէականն է, և պարբերաբար հանրությանն են ներկայացնում այդ առաջընթացի մասին հաշվետվություններ: 

Պատասխանատու բանկինգի սկզբունքները բանկերին հիմք են տրամադրում կայուն տնտեսության անցման ռիսկերի համակարգային ընկալման և հնարավորությունների օգտագործման համար:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը ստանձնում են առաջնորդություն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են բանկային պրոդուկտները, ծառայությունները և հարաբերությունները նպաստել ու արագացնել ներկա և ապագա սերունդների, մարդկության, երկրագնդի առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ փոփոխություններին:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը նաև միանում են աշխարհում ամենախոշոր՝ կայուն ֆինանսավորմանը միտված գլոբալ բանկային հանրությանը՝ կազմակերպելով փորձի փոխանակում և ոլորտին նպաստող գործնական առաջարկների ու նորարարական գործիքների միասին մշակում:

Նման հավակնություններն անհրաժեշտ են համաշխարհային ճգնաժամերի դիմադրելու համար, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնության ոչնչացումն ու աղտոտումը և սոցիալական այլ խնդիրներ: 

Կոնվերս Բանկի կողմից Պատասխանատու բանկինգի սկզբունքներին միանալու հայտը ստորագրել է Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Պրն․ Գրիգորյանն ասել է. «Մենք հպարտությամբ հայտնում ենք, որ տարածաշրջանում առաջինն ենք միացել UNEP FI Պատասխանատու բանկինգի սկզբունքներին: Գործունեության ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք բիզնեսի կայուն զարգացման սկզբունքներով, պարբերաբար թարմացրել գործիքակազմը՝ ձգտելով երկարաժամկետ  կտրվածքում արժեք ստեղծել աշխատակիցների, հաճախորդների, բաժնետերերի նաև ողջ հանրության համար: Մեր պատասխանատվությունը ներառում է կայունության՝ սոցիալական, էկոլոգիական և տնտեսական ասպեկտները: Մենք հավաստում ենք և պատրաստակամություն ենք հայտնում  ակտիվ մասնակցություն ունենալ և առաջնորդող դեր ստանձնել կայուն փոփոխություններում»:

Պատասխանատու բանկինգի սկզբունքների մասին հավելյալ տեղեկությունը հասանելի է www.unepfi.org/responsiblebanking հղումով: 

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: