Ֆասթ Բանկի քարտապանները կարող են օգտվել Apple Pay-ից
Ֆասթ Բանկի հաճախորդների համար այսուհետ հասանելի կլինի Apple Pay վճարման ծառայությունը, որն ավելի արագ, ապահով և անվտանգ գործարքներ է իրականացնում Apple սարքավորումների միջոցով։ Apple Pay գործիքը հնարավորություն է տալիս կցել քարտը iPhone, Apple Watch, iPad, Mac սարքերում և անհպում վճարումներ իրականացնել ոչ միայն առևտրի, սպասարկման կետերում, սրճարաններում, այլև առցանց խանութներում և հավելվածներում։
Քարտապանների տվյալներն ամբողջությամբ ապահով են, քանի որ համակարգը չի պահպանում քարտի տվյալներն ամբողջությամբ սարքի կամ Apple սերվերի մեջ, ոչ էլ կիսվում է դրանցով գործարքներն իրականացնելիս։ Համակարգը գործարկում է եզակի չկրկնվող ծածկագիր յուրաքանչյուր գործողության ժամանակ։
Ֆասթ Բանկի հաճախորդները հեշտությամբ կարող են իրենց քարտը կցել Apple Wallet-ին, ընդամենը մուտք են գործում Բանկի հավելված, ապա անցնում քարտերի բաժին էկրանի ներքևի հատվածում կարելի է տեսնել «Add to Apple Wallet» գործողության կոճակը, սեղմում են այն և հետևում հրահանգներին։ Քարտը հնարավոր է կցել վճարման անհպում համակարգին նաև Apple Wallet հավելվածի միջոցով՝ մուտք են գործում, սեղմում «+» նշանը և հավաքում քարտի անվտանգության ծածկագիրը։ Քարտը հավելվածին կցելուց հետո քարտապաններն անմիջապես կարող են գործարքներ իրականացնել՝ պարզապես մոտեցնելով սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Հավելենք նաև, որ գործարքը վավերացվում է Face ID, Touch ID նույնականացման համակարգերով կամ այդ պահին սարքի գաղտնաբառը հավաքելով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»