Պարեկները 2 կմ հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ Shamshyan
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ Պարեկային ծառայության գործունեության ընթացքում բացահայտել են, կարելի է ասել, թմրամիջոցի հայտնաբերման ամենաաղմկահարույց դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Մեղրի-Երրևան Մ2 ճանապարհին երթևեկող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրամիջոցներ լինեն:
Տեղում գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի և Կապանի պարեկների կողմից իրականացվում է հսկողություն ու արդեն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում պարեկները նկատում են կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում են: Ստուգում են վարորդի անձը, ապա, երբ նրանից հետաքրքրվում են, թե արդյոք ավտոմեքենայում կասկածելի իր, զենք-զինամթերք, թմրանյութեր կան, վարորդը պատասխանում է, որ ոչ, ու այդ ժամանակ, երբ պարեկները փորձում են արդեն ավտոմեքենայի ուղևորների ինքնությունը ճշտել, նրանցից մեկը նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի:
Պարեկները վարորդին նստեցնում են իրենց ավտոմեքենան և սկսվում է մի իսկական կինո, հետապնդում:
Արդեն փախուստի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա պարեկներին հաջողվում է վնասազերծել նրանց, իսկ ձորում հայտնաբերում են կասկածելի փաթեթները՝ լցված թմրամիջոցի նմանվող զանգվածներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները Գեղարքունիքի մարզի բնակիչներ 44-ամյա Արամ Ճաղարյանն է, ավտոմեքենայի վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բաղդասարյանը, մյուսն էլ Սյունիքի մարզի բնակիչ 58-ամյա Աբել Ոսկանյանն է:
Պարեկները սահմանազատում են տարածքը և դեպքի մասին տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանած քննչական խումբը պարզում է, որ հայտնաբերվել է 3981 գ «մարիխուանա», 5474 գ «հերոյին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ և 2000 հատ «մեթադոն» տեսակի դեղահաբ:
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 399-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը խոստովանել է, որ նշված փաթեթները հետապնդման ժամանակ ավտոմեքենայից նետել են իրենք, այն պատկանում է իրենց, դրանց մեջ առկա են տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք Մեղրի համայնքի Ալվանք և Շվանիձոր բնակավայրերի ավտոճանապարհների խաչմերուկի մերձակայքում Հայաստան-Իրան պետական սահմանի փշալարերի վրայից նետելու եղանակով իրենց է փոխանցել ԻԻՀ քաղաքացին:
Ա. Բաղդասարյանն ու Ա. Ճաղարյանը ձերբակալվել են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանի նկատմամբ տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարւույթ, ով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշեն մաքսային.-բաժնի աշխատակիցների կողմից մաքսային հսկողության է ենթարկվում Վրաստանից ՀՀ ժամանած Երևանի բնակիչ 45-ամյա Արտյոմ Բաղդասարյանի կողմից վարած «Mitsubishi Pajero» ավտոմեքենայով: Ա. Բաղդասարյանի ավտոմեքենայում է եղել նաև Ա. Բաղդասարյանը, իսկ մեքենայի զննման արդյունքում այնտեղ հայտնաբերվել էր սև պոլիէթիլենային տոպրակով փաթաթված սուր հոտով 1.075 գրամ բրուտո քաշով մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգված:
Նշված անձինք տեղափոխվում են Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում և տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում, սակայն առանձնապես ծանր այս հանցագործությունը բացահայտվել է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկների օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»