Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
Ամերիաբանկի դուստր ընկերության՝ Դիննոյի EventHub.am հարթակն ընդլայնում է գործունեության շրջանակը՝ այսուհետ ներկայանալով նաև միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծումով։ Հարթակում միաժամանակ հասանելի է 300-ից ավելի միջոցառում 10-ից ավելի անվանակարգում` համերգ, թատրոն, սթենդափ ներկայացում, մանկական ու սպորտային միջոցառումներ և այլն:
Նշենք, որ Ամերիաբանկի քարտապաններին EventHub-ն առաջարկում է բազմաթիվ զեղչեր։ Այս պահին Ամերիաբանկի քարտերով վճարելու դեպքում հարթակի բոլոր միջոցառումների համար գործում է 5% քեշբեք, իսկ որոշ միջոցառումների դեպքում տրամադրվում է 15-25% զեղչ՝ պրոմոկոդով։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում տոմսերի գնման՝ պարզ ինտերֆեյսով և ժամանակակից լուծումներով հագեցած հարթակի կարիք կա: Այդ նպատակով մեր առջև խնդիր ենք դրել ստեղծել տոմսերի վաճառքի այնպիսի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անձ՝ անկախ նախասիրությունից, կկարողանա պարզ ու արագ հոգալ իր ժամանցի հետ կապված հարցերը»,- ասում է Eventhub-ի պրոդուկտի պատասխանատու Էլլա Աղաբաբյանը:
Գործունեության շուրջ 1 տարվա ընթացքում EventHub-ը հաջողությամբ համագործակցել է միջոցառումների 100-ից ավելի կազմակերպչի հետ` վաճառելով 500-ից ավելի միջոցառման տոմսեր:
«Դրանց շարքում են այնպիսի մասշտաբային միջոցառումներ, ինչպիսին են Full Moon Fest-ը, Մարզահամերգային համալիրում կայացած տասնյակ համերգներ, ինչպես նաև տարվա ամենավաճառված սթենդափ ներկայացումներից Գարիկ Պապոյանի «Գիթարիոնը»,- ասում է Դիննոյի Բիզնեսի զարգացման ղեկավար Սամվել Բատիկյանը` հավելելով, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հարթակում հասանելի են նաև արտերկրում տեղի ունեցող համերգների տոմսեր։
Eventhub-ը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը և տոմսերի գնումը՝ կազմակերպիչներին տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ, իսկ տոմսերի գնման փորձառությունը դարձնելով ավելի արագ, պարզ և ինտուիտիվ: Հարթակի միջոցով Ամերիաբանկը խթանում է Հայաստանում մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպումն ու նպաստում առավել հասանելի դառնալուն։ Նախատեսվում է, որ հաջորդ տարվա ընթացքում Eventhub-ը հասանելի կլինի նաև Ամերիաբանկի MyAmeria հավելվածում՝ համալրվելով առավել ժամանակակից լուծումներով ու առաջարկելով բազմաթիվ արտոնություններ Բանկի հաճախորդներին:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»