Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է

4.479.792 ՀՀ դրամ․ սա նոյեմբեր ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» կուտակած գումարն է, որը փոխանցվել է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Շահառու 113 գյուղաբնակ ընտանիք, ըստ ծրագրի, աջակցություն կստանան տնամերձ հողամասերում տնկարաններ ստեղծելու համար, իսկ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկիները գնվելու և օգտագործվելու են անտառապատման նպատակով։

Իդրամից և IDBankից տեղեկացնում են, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։ 

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը վստահ է՝ այս համագործակցությունը լրացուցիչ ոգևորություն ու լիցքեր է հաղորդելու մարզաբնակ երիտասարդությանը՝ շարունակելու ապագա կերտել հենց իրենց հարազատ ծննդավայրում․ «Սա շատ կարևոր խնդիր է, որ մեր երիտասարդությունը իր լավագույն ապագան պատկերացնի հենց այնտեղ, որտեղ ինքը ծնվել, ապրում է։ Ժամանակակից հնարավորությունները վաղուց են ապացուցել՝ հաջողություններ, կրթություն, կարիերա և իհարկե կոմունիկացիաներ ստեղծելու համար այլևս պարտադիր չէ մայրաքաղաք տեղափոխվել։ Իսկ ՄԵՄ-ի նման հիմնադրամների շնորհիվ մարզաբնակ մեր երեխաները, երիտասարդները ձեռք են բերում այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու փորձառություն»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

Ըստ ՄԵՄ ՀԿ Նախագահ Արամայիս Մարգարյանի՝ նման  համագործակցությունները շատ կարևոր են, քանզի գործ ունենք նույն թիրախային լսարանի՝ երեխաների ու նույն առարկայական տիրույթի՝ ավագ ու կրտսեր սերնդի կրթության ու համագործակցային մշակույթի հետ․ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ունենալու ենք ավելի մոտիվացված, համագործակցող թվային ու ֆինանսապես գրագետ հարյուրավոր կրտսեր ու ավագ սերնդի ներկայացուցիչներ»,- ընդգծեց Արամայիս Մարգարյանը։

«Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպանների բանակն օր-օրի ավելանում է, իսկ դա նշանակում է, որ գալիք տարում մենք է՛լ ավելի շատ երազանքների ենք օգնելու իրականանալ։ Մեր բարի գործերին միանալու համար շատ բան անելու կարիք չկա․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ