Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք

Ucom-ն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարած լայնածավալ տեխնիկական աշխատանքներն ու ցանցի արդիականացման արդյունքները։ Ամբողջ տարվա ընթացքում ընկերության տեխնիկական թիմը զբաղվել է մարզերում և Երևանում նոր բջջային կայանների  կառուցմամբ՝ ընկերության կապը դարձնելով ավելի հասանելի բաժանորդների համար։ Կատարվել է նաև գործող կայանների մասսայական արդիականացում՝ բաժանորդների համար կապի  փորձառությունն բարձրացնելով նոր մակարդակի։ 

Ընկերության 2024 թ-ի ամենամեծ ձեռքբերումը դարձավ նոր սերնդի 5G ցանցի գործարկումը. նոյեմբերին այն սկսել է գործել 20 մարզային քաղաքներում, իսկ այսօր Ucom-ը հայտարարում է 5G ցանցի շահագործման մասին ևս 8 քաղաքներում՝ Այրումում, Արարատում, Հրազդանում, Նոր Հաճնում, Նոյեմբերյանում, Քաջարանում, Եղվարդում և Շամլուղում։ Այսպիսով Ucom-ի նորագույն 5G ծածկույթ ունեցող քաղաքների ընդհանուր թիվը հասել է 28-ի: Ucom-ը հայտնում է նաև 5G հասանելիության մասին Բագրատաշենի սահմանային անցակետում։

Ընթացող արմատական արդիականացման արդյունքում կապի ծառայությունները Ucom-ի բաժանորդների համար դառնում են ոչ միայն ավելի արագ, այլ նաև ավելի կայուն, ի շնորհիվ ներդրված հեռահաղորդակցության ստանդարտներին համապատասխանող պահուստային համակարգերի, որոնք ապահովում են ծառայությունների անխափանությունը:

5G ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով: Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում ևս։ 

Զուգահեռաբար ընդլայնվել է նաև ընկերության ֆիքսված ցանցը՝ արագ և որակյալ տան ինտերնետն ու հեռուստատեսությունը հասանելի դարձելով այն չորս նոր քաղաքներում՝ Աշտարակում, Արտաշատում, Նոր Հաճնում և Բյուրեղավանում։ 

Բացի այդ, Ucom-ի ֆիքսված ցանցը սկսել է գործել Քանաքեռի և Ջրվեժի սեփական տների հատվածում։ 

«Թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական ցանցի ընդլայնումն ու հզորացումը մեր ընկերության առաջնային նպատակներից էր այս տարի, և մեր տեխնիկական թիմը մեծ նվիրվածությամբ՝ օր ու գիշեր աշխատել է այս ամենն իրականություն դարձնելու համար։ Մենք շատ հպարտ ենք հատկապես ժամանակակից ու գերհզոր 5G ցանցի գործարկումով։ Որպես հաճախորդամետ ընկերություն մենք ուրախ ենք, որ մեր էլ ավելի շատ բաժանորդներ արդեն վայելում են այս որակյալ ու կայուն կապը։ Բայց սրանով մենք չենք բավարարվելու և հաջորդ տարի Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվելու է էլ ավելի բարձր տեմպով, քանի որ գիտակցում ենք որակյալ կապի կարևորությունը համատարած թվային փոխակերպման այս շրջանում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը, այդ թվում 5G ցանցի գործարկումը նոր բնակավայրերում շարունակվելու է հաջորդ տարի ևս։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնելու է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև նոր սերնդի ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։