«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ են ունեցել COAF-ի գալա ընթրիքին՝ մաս կազմելով բարության շղթային
Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում տեղի է ունեցել COAF-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) 21-րդ ամենամյա տոնական գալա ընթրիքը: Այն կրում էր «Սերը գործողության մեջ. հզորացնելով Հայաստանի գյուղական երեխաներին բարգավաճելու համար» խորագիրը։ Ավելի քան 20 տարի COAF-ը բարելավում է կրթությունը, առողջապահությունը և տնտեսական հնարավորությունները Հայաստանի գյուղական համայնքների՝ ավելի քան 100 000 երեխաների և ընտանիքների համար:
Նյու Յորքում կայացած գալա ընթրիքին ելույթ են ունեցել նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարիա Ներսիսյանը: Արտյոմն ու Մարիան մասնակցել են այս միջոցառմանը՝ բարության շղթան շարունակելու համար: Նրանք ցանկանում են մաս կազմել Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող երեխաների կյանքը բարելավվելու հարցում:
Առաջին անգամ չէ, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցում են սոցիալական պատասխանատվության միջոցառումների: Հիմնադրամը կարևորում է սա, քանի որ վստահ է՝ միայն համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք դրական արդյունքներ գրանցել Հայաստանի ապագայում:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գերնպատակն իր ստեղծման օրվանից եղել և մնում է Հայաստանի պատանի տաղանդավոր երաժիշտներին բացահայտելը: Այն օգնում է նրանց ձգտել և հասնել իրենց երազանքներին: Հիմնադրամն իր գործունեության առանցքում ունի այն գաղափարը, որ միայն կրթված ու զարգացած սերունդը կարող է ամուր պետության հիմքը դառնալ: Առաջնորդվելով այս գաղափարով՝ այն մեծ ներդրում ունի երաժիշտների կրթության գործում, իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր:
Այս համատեքստում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և COAF-ի համագործակցությունը անասելի համահունչ է, քանի որ երկու հիմնադրամների գործունեությունը միտված է ապագա սերնդի կրթությանն ու զարգացմանը և այս կերպ՝ մեր հայրենիքի ապագայի կառուցմանը:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»