Հունվարի 6-ին դպրոցներում դաս կլինի՞. մանրամասներ
Դեկտեմբեր ամսին համացանցում տարածվեց տեղեկություն, որի համաձայն ուսումնական հաստատությունները հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան տոնին իրենց բնականոն աշխատանքն են անցելու, այսինքն աշակերտները գնալու են դասի, իսկ ուսուցիչներն աշխատանքի։
Ինֆորմացիան, բնականաբար, հանրության կողմից չընդունվեց ուրախությամբ, քանի որ Սուրբ Ծննդյան տոնը յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար կարևորագույն օր է։
ArmLur.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ պարզելու՝ աշխատելո՞ւ են հունվարի 6-ին դպրոցները, թե՞ ոչ և եթե այո, ապա ինչու։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ի գրավոր հարցմանը պատասխանեցին, որ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածի համաձայն՝ Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), որոնք ոչ աշխատանքային օրեր են: Հանրակրթական ուսումնական հաստատությունները հանդիսանում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և գործում են սույն օրենքի վերոնշյալ դրույթին համապատասխան:
Այսինքն ստացվում է, որ հունվարի 6-ին դպրոցները չեն գործելու։
Հավելենք նաև, որ Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, 3-12-րդ դասարանների սովորողների ձմեռային աարձակուրդները տրվում են 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան