Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայան են տեղադրել Ալավերդիի մանկապարտեզում

Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի 2024 թվականի համագործակցության շրջանակում վերջին կանգառը Ալավերդին է։ Քաղաքի Սանահին-Կայարան թաղամասի մանկապարտեզի կտուրին տեղադրվել է արևային կայան՝ նպաստելու մանկապարտեզի աշխատանքի կայունությանը։

Մանկապարտեզի վրա տեղադրվել է 10,44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան։ Ըստ նախորդ տարիների ցուցանիշների, մանկապարտեզում տարեկան շուրջ 5000 կՎտ/ժ էներգիա է ծախսվում, մինչդեռ նոր արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան ավելի քան 13 000 կվտ/ժ էներգիա։ Գեներացված ավել հոսանքը հետագայում կօգտագործվի թե՛ ջեռուցման ծախսի փոխհատուցման, թե՛ հարակից համայնքային նշանակության օբյեկտների էկելտրասնուցման համար։ Օրինակներից մեկը հենց նույն շինության երկրորդ հարկում առաջիկայում սպասվող մշակույթի տունն է, որը կլինի համայնքի պատանիների համար տարբեր խմբակներ այցելելու, գրադարան հաճախելու և ժամանցի վայր։ 

«Այս տարի «Արևորդու» հետ համագործակցությամբ մենք մի քանի մանկապարտեզների համար արևային կայաններ ենք տեղադրել տարբեր համայնքներում, ու վստահ եմ, որ սա շատ կարևոր ու լավ ներդրում է այդ համայնքների ապագայի մեջ։ Ու խոսքը միայն էլեկտրականության խնայողության կամ բյուջեի խնայողության մասին չէ, այլ նաև երեխաների համար ամենալավ ու կայուն պայմաններ ստեղծելու, որ նրանք մեծանան ու զարգանան ավելի լավ պայմաններում՝ շրջապատված հոգատարությամբ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«2024-ի ավերիչ ջրհեղեղը ծանր մարտահրավեր նետեց Ալավերդի համայնքին, ինչը էլ ավելի պիտի մոտիվացնի համայնքային զարգացման նախաձեռնություններ իրականացնող բոլոր կողմերին բնահեն լուծումներ փնտրել հետագա բոլոր գործողություններում ներդնելու համար։ Լիահույս ենք, որ Սանահին-Կայարան թաղամասի արևային կայանը կլինի կայուն համայնքի ձևավորման հերթական քայլը», - ասել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Սանահին-Կայարան թաղամասի այս մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար, սակայն հետագայում ամբողջապես վերանորոգման դեպքում այն կկարողանա իր դռները բացել ավելի քան 100 երեխայի առաջ։ 

Ալավերդու Սանահին-Կայարան թաղամաս տանող կամուրջը այս տարվա գարնանը գետի վարարման արդյունքում ամբողջությամբ փլուզվել էր՝ ամիսներ շարունակ անհնարին դարձնելով կայանի տեղադրման աշխատանքները։ Կամրջի մասնակի վերանորոգման արդյունքում հնարավոր եղավ աշխատանքներն ավարտել տարվա ավարտին՝ 2025-ից թաղամասի մանկապարտեզին հնարավորություն տալով տնտեսելու ֆինանսական միջոցներ և ուղղել դրանք մանկապարտեզի զարգացման այլ նպատակներին։