Փաշինյանը դարձել է ֆրանսիական ձախողված ընկերության փաստաբանը
Երկար տարիներ «Վեոլիա Ջուր» ընկերությունն ամենաքննադատվածն է Հայաստանում։ Ընկերությունը չի շտապում վերանորոգել ենթակառուցվածքները, արդյունքում 70 և ավելի տոկոս ջրի կորուստ կա։ Շուրջօրյա ջրամատակարարումը շարունակում է երազանք մնալ ՀՀ բնակիչների համար, իսկ գործող իշխանություններն այդպես էլ չեն կարողանում պարտադրել ֆրանսիական ծագմամբ ընկերությանը կատարել իր պայմանագրային պարտավորությունները։
Ընկերությունը պարբերաբար հայտնվում է քննադատությունների թիրախում, 21-րդ դարում դեռ խմելու ջուր ստանալու հարցում խնդիրներ կան։
Գործող իշխանությունները, որ վեց տարուց ավելի այդպես էլ չկարողացան ստիպել «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ տարրական ջրամատակարարման մակարդակ ապահովել, փորձում են իրենց մեղքը բարդել շարքային քաղաքացիների վրա, իբր, «հպարտ քաղաքացին» է մեղավոր իրավիճակի համար։
Նիկոլ Փաշինյանը ծավալուն մի գրառում է արել, «հռետորական հարցեր» երկնել։
«1․ Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ բողոքում է ջրամատակարարման որակից և ծավալից:
2․ Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ մագնիս է դնում ջրաչափի վրա:
3․ Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ ջրաչափ տեղադրելուց հրաժարվում է կտրականապես, սպառնալով ջրաչափ տեղադրելու հարկադրանքի դեպքում կտրուկ և վճռական քայլերի դիմել:
4․ Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետև սառում է. եթե որևէ մեկն իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ և վճռական գործողությունների:
5. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ և ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության: Միայն չասեք, թե երկրում էնքա՜ն կարևոր հարցեր կան, իսկ վարչապետն էս ինչ է ասում»,- գրել է նա:
Նույնիսկ, եթե այս ամենն իրականություն է, ապա դրա մեղավորը կրկին գործող իշխանությունն է։ Եվ ֆրանսիական ընկերության փաստաբանը դառնալուց առաջ լավ կլիներ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը կատարեր իր պարտականությունները։ Թեպետ, մեղքը քաղաքացու վզին փաթաթելն ավելի հեշտ է։
Լիլիթ Գրիգորյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»