Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ի՞նչ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որ իրեն թույլ է տալիս հայտարարել, որ ԵՊՀ-ն միանում է իր հայտարարած «կրթությունը նորաձև է» արշավին․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Երևանի պետական համալսարանում այսօր հյուրընկալել են մի կնոջ, ով երկրորդել է Իլհամ Ալիևին, հայտարարել, թե Հայաստանում 11 հազար դասալիք կա ու ոչ մի պատասխանատվություն չի կրել դրա համար։ Հյուրընկալել են մի կնոջ, ով շրջանառության մեջ է դրել «կրթվելը նորաձև է» հակաէթիկական «դատողությունը», ոչ միայն ընդունել են, այլև քննարկել են այդ «գաղափարը», այդ քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ, փաստորեն, ուրախանալը հմտություն է։

Քննարկել են կրթության հարցեր մի կնոջ հետ, ով իր վարվելակերպով հակադրվում է կրթության առաքելություն հանդիսացող էթիկական շատ հատկանիշների, առաջին հերթին համեստությանը, ազնվությանը, արդարությանն ու ազատությանը։

Ու այս ամենը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում՝ Մայր բուհում, որտեղ տասնամյակներ շարունակ կերտվել է մեր ազգային ընտրանին, մշակվել են մեր հավաքական աշխարհայացքի փիլիսոփայական հիմքերը․․․։
Ու մի՞թե չի գտնվելու մեկը, ով ռեկտորին տա շատ պարզ մի հարց․ «ի՞նչ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որ իրեն թույլ է տալիս հայտարարել, որ ԵՊՀ-ն միանում է իր հայտարարած «կրթությունը նորաձև է» արշավին»։ Մի՞թե ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղադրված Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանները չեն հուշել, որ պետք էր մերժել այդ կեղծ, քաղաքականապես տենդենցիոզ գաղափարը քննարկելը։ Նորությու՞ն է կրթվելը։ Մի՞թե չեն հիշել, որ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը զարկ տվեցին կրթության գործին՝ Աստծո խոսքը, առաքինությունները, բարոյականությունը ժողովրդին փոխանցելու համար, այլ ոչ մոդայի նկատառումներով։ Ինչու՞ մի կնոջ թեթև ձեռքով 14․000 ուսանողի և 1500 դասախոսի դարձրեցիք կեղծ ու հակաէսթետիկ գաղափարի արշավի մասնակից։ Եվ ի՞նչ, գուցե այս «գաղափարն» ընդգրկե՞ք ԵՊՀ զարգացման ռազմավարական հաջորդ ծրագրում, գուցե հանձնարարե՞ք բոլոր լսարաններում քննարկել այս «գաղափարը»։

Եթե ոչ Համալսարանում, ապա ուրիշ էլ որտե՞ղ պիտի կոտրվի նվաստացումների էս շղթան․․․