ԶՊՄԿ-ում աշխատանքային բոլոր որոշումները կայացնում է ընկերության ղեկավարությունը. Ընկերության Խոսնակ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» աշխատանքային բոլոր որոշումները, այդ թվում՝ աշխատանքի ընդունման կարգը, վճարման սանդղակը և այլն, կայացվում են ընկերության ղեկավարության կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ընկերության Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ Կառավարությունը բաժնեմաս ունի, Նարեկ Բաբայանի հետ միանձնյա որոշում է՝ ով աշխատի, ով որքան աշխատավարձ ստանա, ով համագործակցի հանքի հետ, ով մերժվի:
Արայիկ Մարգարյանը նաեւ շեշտեց, որ այդ որոշումները բխում են հստակ մշակված կորպորատիվ քաղաքականություններից, ներքին կանոնակարգերից, որոնք վերջերս թարմացվել են՝ ներառելով միջազգային լավագույն փորձը։ «Ավելորդ է ասել, որ հոդվածում հնչած պնդումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»,- ավելացրեց Մարգարյանը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»