Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ վայրի բնության մշտադիտարկում է անցկացվում Արարատի մարզում

Ucom-ի աջակցությամբ 2024 թվականի մարտից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը  (FPWC) հնարավորություն է ստացել առավել արդյունավետ կերպով բնապահպանական աշխատանքը կազմակերպելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Արարատի մարզի տեղամասերում։ 

Հիմնադրամը տեսախցիկների օգնությամբ իրականացնում է վայրի կենդանիների մոնիթորինգ՝ հետևելով վտանգված տեսակների տեղաշարժին և հավաքելով ճշգրիտ տեղեկատվություն կենդանիների վարքագծի մասին: Այս նպատակով օգտագործվում են բարձր հստակության ջերմային տեսախցիկներ, որոնց աշխատանքի համար բարձր արագությամբ ինտերնետ կապ է տրամադրում Ucom-ը։

Տեսախցիկները կիրառվում են նաև անտառային հրդեհների կանխարգելման համար՝ հնարավորություն տալով արագ արձագանքել հնարավոր հրդեհների բռնկմանը, ինչպես նաև շուրջօրյա հսկողություն սահմանել թիրախային տարածքներում՝ կանխելու ապօրինի որսը։

«Աշխարհի տեխնոլոգիական զարգացումը ինքնանպատակ չէ, այն պիտի ծառայի մարդկության բարօրությանը։ Մենք Ucom-ում հավատում ենք, որ առողջ շրջակա միջավայրը չափազանց կարևոր է մարդկանց առողջության ու ապագայի համար։ Այդ պատճառով էլ մենք մեծ սիրով ծառայեցնում ենք մեր ունեցած տեխնոլոգիաներն ու հնարավորությունները բնության պահպանմանը» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Բարձր հստակության ջերմային տեսախցիկները մեզ համար ոչ միայն տեխնոլոգիական գործիք են, այլև բնության պահպանման արդյունավետ միջոց Ucom-ի աջակցությամբ մենք կարող ենք հսկել մեր պահպանվող տարածքի հեռավոր և դժվարամատչելի տարածքները, պահպանել վտանգված տեսակներին՝ նվազեցնելով մարդու գործոնով պայմանավորված բնապահպանական ռիսկերը», - ասել է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նաև ձեռք է բերել Mitsubishi L200 մակնիշի ամենագնաց մեքենա՝ անտառապահների աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու և աշխատանքային պայմանները բարելավելու համար։ Մեքենան կծառայի անտառապահներին՝ պահպանվող տարածքում հսկողությունը արդյունավետ կազմակերպելու համար։ Անտառապահները շուրջօրյա հսկողություն են սահմանում իրենց տեղամասում՝ բացառելով որսագողությունը, տեղադրում թակարդ-տեսախցիկներ կենսաբազմազանության մշտադիրակտման համար։ Նոր մեքենան կնպաստի կենսաբազմազանության տեսանկյունից կարևոր տարածքներում պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով արագ արձագանք և շարժունակություն:

Այս համագործակցությունը փաստում է, որ տեխնոլոգիական առաջընթացը կարող է էական ներդրում ունենալ բնության պահպանման և կայուն զարգացման գործում: