Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում
Յունիբանկը դարձել է WEALTH Navigator Awards 2024 մրցանակաբաշխության դափնեկիր: Բանկը հաղթող է ճանաչվել «Պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում » անվանակարգում:
WEALTH Navigator Awards մրցանակաբաշխությունը համախմբում է private banking-ի և wealth management-ի ոլորտի առաջատար ներկայացուցիչներին: Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը ստանալով մրցանակը՝ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և փորձագիտական հանրությանը Unibank Privé ծառայությունները բարձր գնահատելու համար:
«Նման հեղինակավոր մրցանակի շնորհումը կարևոր խթան է Unibank Privé-ի հետագա կատարելագործման համար: Մենք երախտապարտ ենք private banking-ի զարգացման գործում ներդրված երկար տարիների մեր աշխատանքը գնահատելու համար։ Unibank Privé-ն իրենից ներկայացնում է ոչ միայն պրեմիում ծառայություններ և անհատական ներդրումային լուծումներ, այն մարմնավորում է մեր հաճախորդների և նրանց ընտանիքների հանդեպ անկեղծ հոգատարությունը: Հաճախորդների համար Յունիբանկը դարձել է վստահելի գործընկեր, իսկ Privé ստորաբաժանումը՝ կյանքն ավելի հարմարավետ դարձնող օգնական: Մենք ունենք բազմաթիվ հավակնոտ ծրագրեր, որոնք ուղղված են անհատականացված VIP ծառայության կատարելագործմանը, և WEALTH Navigator մրցանակը ոգեշնչում է մեր թիմին իրականացնելու այդ բոլոր ծրագրերը»,- ասաց Մեսրոպ Հակոբյանը։
WEALTH Navigator Awards-ը Յունիբանկին շնորհվող առաջին հեղինակավոր մրցանակը չէ: Անցյալ տարի բանկը դարձել է Euromoney Global Private Banking Awards 2023-ի դափնեկիր՝ Best Domestic Private Bank in Armenia անվանակարգում։
Մասնագիտական հանրության գնահատականները հաստատվում են նաև հաճախորդների վստահությամբ։ 2024 թվականին Unibank Privé-ի կողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են 52%-ով:
Յունիբանկի կողմից մատուցվող պրեմիում ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, քանի որ private banking և lifestyle-management ծառայություններն օգնում են հաճախորդներին խնայել ժամանակը և արագ լուծել տարբեր խնդիրներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ այլ երկրներում:
Unibank Privé-ն առաջարկում է անհատական ներդրումային ռազմավարությունների և կապիտալի դիվերսիֆիկացման տարբերակների մշակում: Անձնական մենեջերը միշտ կապի մեջ է հաճախորդի հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել սպասարկման բոլոր փուլերում:
Ֆինանսական հարցերի լուծումը լրացվում է lifestyle-management ծառայություններով, որոնք ներառում են հյուրանոցների ամրագրում, օգնություն անշարժ գույքի գրանցման հարցում, ինչպես նաև բժշկական օգնության, կրթության և արտերկրում արձակուրդների կազմակերպում: Նույնիսկ, եթե հաճախորդին անհրաժեշտ է պատվիրել սեղան հայտնի ռեստորանում կամ օպերայի տոմս, Unibank Privé-ի կոնսիերժ ծառայությունը կհոգա այդ մասին:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»