Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան
Հասարակություն

1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ

Անհավատալի արագությամբ անցավ 2024-ը, ու նորից Ամանոր է՝ նախատոնական պատրաստություններով, չգնված նվերների որսով, էկզոտիկ մթերքների մրցավազքով ու խոհարարական փայլատակումներով։ Իսկ քանի որ այս նյութը գրողը, թարգմանողը, հրապարակողն ու ընթերցողը հիմնականում աշխատավոր հասարակ մարդիկ են ու կարոտ են հանգստի, եկել ենք մի քանի կարևոր նախատոնական խորհուրդ-հիշեցումներով։

1․ Նվերների շուրջ ավելի երկար մտածեք։ Պետք չէ գնել անպետք ու աննպատակ իրեր զուտ տուփը լցնելու համար, պետք չէ նաև նվիրել այն, ինչը վստահ չեք, որ դուր կգա։ Հիշեք պատասխանատու սպառման ու մինիմալիզմի մասին, ու միշտ վարվեք այնպես, որ ձեր նվերի մասին չասեն՝ «հիմա ես սա ու՞ր դնեմ»։ Ավելի լավ է նվիրել մեկ փոքր ու արժեքավոր իր, քան տասը կտորից բաղկացած փառահեղ-գունավոր տուփեր, որոնց պարունակության կեսը զարդարանք է ու երբեք պետք չի գալու։

2․ Մի՛ գնեք անհարմար, թանկ ու ճոխ շորեր տոնական օրերի համար։ Կամ էլ՝ գնեք, բայց դրանք մի կրեք նրբաբլիթներ ու տոլմա տաքացնել-թարմացնելու անվերջ շրջապտույտի ընթացքում։ Դրանք թողեք կորպորատիվների ընթացքում գործընկերներին ապշահար անելու համար։ Իսկ տնային հողաթափերը փայլուն թեփուկավոր հագուստի հետ հաստատ չեն համադրվում։

3․ Տոներն ավելի կարճ են, քան կարող եք պատկերացնել, եթե, իհարկե, մեկամսյա արձակուրդ չեք վերցրել։ Սա նշանակում է, որ պետք չէ Նոյյան Տապանի մասշտաբներով պատրաստվել երեք-չորս օրվա համար։ Ոչինչ չի պատահի, եթե չորս աղցանի փոխարեն պատրաստեք երկուսը, հինգ նախուտեստի փոխարեն նախատեսեք երեքը, իսկ սեղանին փռված տխուր գոճու փոխարեն պարզապես համեղ տաք ուտեստ լինի։ Փորձել ենք, գիտենք, և ոչ ոք մեզ ամոթանք չի տվել։

4․ Ինչու՞ առհասարակ տանջվել ու պատրաստել, եթե պատրաստելը ձեր ամենամեծ տաղանդը չէ։ Հատկապես, եթե կա հնարավորություն պատվիրելու բոլոր ամենասիրելի ուտելիքները՝ սիրված ռեստորաններից ու սրճարաններից։ Սկսած մսային տաք ուտեստներից մինչև թեթև աղցաններ, արևելյան քաղցրավենիքից մինչև ամենատարածված տորթեր ու թխվածքներ, կարելի է հանգիստ խղճով պատվիրել Yandex Eats-ից, վճարել IDBank-ի կցված ցանկացած քարտով, ստանալ 1% idcoin ու անցկացնել ազատ ժամանակը սիրելիների հետ։ Իսկ կուտակված idcoin-երը կարող եք օգտագործել հենց սիրելիների հետ։ Այս առաջարկը գործում է մինչև 2025թ․ հունվարի 31-ը։

Վերջում մեզ մնում է միայն հիշեցնել, որ ամանորյա ու սուրբծննդյան տոները սիրո ու ընտանիքի մասին են, ոչ թե ուտելիքի։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ