Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում

Ս.թ. դեկտեմբերի 13-ին InterContinental Ras Al Khaimah-ում Fastex-ի նախաձեռնությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ մեկ հարկի տակ համախմբելով Web3 առաջնորդներին, նորարարական գաղափարներով հետաքրքվողներին և ոլորտի փորձագետներին։ Միջոցառման հիմնական նպատակը բլոկչեյն տեխնոլոգիաների և դրա փոխակերպող ներուժի բացահայտումը և ինտեգրացիան էր Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, որտեղ մեծ արագությամբ զարգանում է թվային աշխարհը։ Harmony Meetup VI-ի մի քանի օրերի ընթացքում ներկայացվել են ոլորտային կարևոր թեմաներ, բացահայտվել արդյունավետ գործակցության հնարավորություններ, անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված ֆինանսների ապագային, թվային ինքնությանը և բլոկչեյն նորարարություններին, տեղի են ունեցել ուշագրավ պանելային քննարկումներ՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը կիսվել է  Fastex-ի վերջին ձեռբերումներով, այդ թվում՝ PoSA կոնսենսուսային ալգորիթմի թողարկմամբ, որն իր հերթին ապահովում է Բահամուտ ցանցի կայունությունն ու անվտանգությունը: Իր խոսքում պարոն Աբրահամյանը նշել է․ «Harmony Meetup VI-ն արտացոլում է մեր նվիրումը՝ ստեղծելու հարմարավետ Web3 էկոհամակարգ։ Մենք նպատակաուղղված ենք ստեղծել զարգացող  հարթակ, որը կբացահայտի ապակենտրոնացված ֆինանսների ընձեռած հնարավորությունները»։ 

«Բլոկչեյնի ներուժը․ ռազմավարական առաջնորդությունն օրենսդրական կարգավորումների, տվյալների պահպանման և նորարարության» թեմայով պանելային քննարկումը վարել է CoinDesk-ի լրագրող Ջեֆֆ Ուիլսերը։ Պանելային քննարկմանը մասնակցել են  ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում  Zodia Custody-ի վաճառքների գծով ղեկավար Ջերի Աֆենտակիսը,  Novo Capital-ի ներկայացուցիչ Թիմ Չենը, iAdvisory-ի հիմնադիր Կառլ Թլայսը,  Dubai Blockchain Centre-ի տեխնոլոգիական գծով տնօրեն Իգոր Արխիպենկոն և Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Novo Capital-ի ներկայացուցիչ Թիմ Չենն իր խոսքում անդրադարձել  է տարածաշրջանի վերջին միտումներին. «Մերձավոր Արևելքում այս պահին ակտիվ ընթանում է թվային ակտիվների թոքենիզացիան։ Ի տարբերություն ԱՄՆ-ում կամ այլ տարածաշրջաններում կայուն քոինների արժեքների`  ԱՄԷ-ում դրանք ավելի ցածր են։ Սա բլոկչեյն ոլորտում հիանալի ներդրում է առաջիկա 5 տարիների կտրվածքով», - ասել է նա:

Պանելային քննարկումների ժամանակ Web3 մասնագետներն անդրադարձել են օրենսդրական կարգավորումների, տվյալների պահպանման, անվտագության մեխանիզմների, իրավական ոլորտում գործունեություն ծավալելու առանձնահատկություններին, զարգացող միջավայր ստեղծելու մեխանիզմների մշակման գործընթացներին, ինչպես նաև ապակենտրոնացված միջավայրում թվային ինքնության, խաղային և NFT ոլորտի վերջին միտումների հետ դրանք միավորելու հնարավորություններին։ 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: