Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
Այս տարի Ամիօ բանկը թողարկեց իր առաջին պարտատոմսերը: Սա համարձակ քայլ էր, և մինչ այժմ գրանցած բացառիկ արդյունքները արտացոլում են վստահությունը, որ Ամիօ բանկի հաճախորդներն ու գործընկերները ցուցաբերում են բանկի նկատմամբ:
2024 թվականին բանկն ունեցել է պարտատոմսերի 4 թողարկում` տեղաբաշխելով 15 միլիարդ ՀՀ դրամ ծավալով դրամային և 11.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս:
Արդյունքում, երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում մոտ 3 անգամ ավելացել է Ամիօ բանկի պարտատոմսերի պորտֆելը՝ տարեսկզբի 7 միլիարդից 3-րդ եռամսյակի վերջում հասնելով 20,5 միլիարդի:
Պարտատոմսերի թողարկումից հետո բանկն ունեցել է շուկայում պարտատոմսերի պորտֆելի՝ մեծությամբ 2-րդ աճը, 5 տեղով բարելավել է իր դիրքը շուկայում՝ շուկայական վարկանիշային աղյուսակում տարեսկզբյան 12-րդ տեղից 3-րդ եռամսյակի վերջում հասնելով 7-րդ տեղ:
Այս կարևոր ձեռքբերումը ոչ միայն ամրապնդում է բանկի դիրքը, որպես վստահելի ֆինանսական հաստատություն, այլև ընդգծում է ներդրողների վստահությունը բանկի տեսլականի և կայունության նկատմամբ:
Այս տարվա մեծ ձեռքբերումով, Ամիօ բանկը շարունակելու է շուկայում ամրապնդել իր դիրքերը՝ հաճախորդներին առաջարկելով լավագույն պրոդուկտներն ու ծառայությունները:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան