Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Վարդգես Ծառուկյանը իր վարած բեռնատար «Gazel»-ով Երևան-Վանաձոր ավտոճանապարհից դեպի Երնջատափ գյուղ տանող՝ Աստվածընկալի ձորի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր գլորվել և կողաշրջված հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, հրաժարվել է հիվանդանոց մեկնել, բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակւոմ փաստաթղթեր են ձևակերպվում:
Ճանապարհին եղել է մերկասառույց և ճանապարհը սպասարկող Ճանշինը աշխատանքներ չի կատարել՝ այն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»