Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասերը վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը
2025 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել վերոնշյալ հողամասերի օտարման աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ:
Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»