«Սահմանազատման անվան տակ Տավուշում հողեր են հանձնելու». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նշաններ կան, որ սահմանազատման անվան տակ առաջիկայում Տավուշում հողեր են հանձնելու
Հունվարի 27-ից մինչև փետրվարի 10-ին Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գտնվելու է արձակուրդում։ Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ Կիրանցի հողերը սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնելու գործում ակտիվ մասնակցություն ունեցած, այդ առթիվ Կիրանցի բնակիչներին հետ վեճերի մեջ մտած Հայկ Ղալումյանը ցանկանում է հողերի հերթական հանձնման ժամանակ գտնվել արձակուրդում, որ հետո արդարանա, որ այդ գործին մասնակից չի եղել։ Ո՞վ է ձմռան կեսին կես ամսով արձակուրդ գնում։ Հուվարի 24-ի երեկոյան Նոյեմբերյանի Բարեկամավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է սակրավորների Էջմիածնի ստորաբաժանման զինծառայողներից մեկը,նրա ոտնաթաթը պոկվել է։ Այդ մասին ՀՀ ՊՆ-ն մինչ այժմ հաղորդագրություն չի տարածել։ Սակրավորը Նոյեմբերյանի սահմանագոտում ի՞նչ աշխատանքներ էր կատարում, որ վիրավորվել է ականի պայթյունից։ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին , ժամը 17-ին նշանակված է Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում, այլ հարցերից զատ, հետևյալ 2 հարցերն են՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրեր և այլ հողատեսքեր գործառնական նշանակության, 394.381 հա մակերեսով հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելու մասին։
. Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրեր և այլ հողատեսքեր գործառնական նշանակության, 506.2993 ա մակերեսով հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելու մասին։ Ինչո՞ւ է սերվիտուտ կիրառվում պետական սեփականություն հանդիսացող 394 հեկտար և համայնքային սեփականություն հանդիսացող 506 հեկտար հողերի հանդեպ, ի՞նչ հրատապություն կա համայնքի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու։ Երևանում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված աղմուկը կարող է ուշադրություն շեղող լինել Տավուշում սահմանազատման անվան տակ նոր հողեր հանձնելու գործընթացից»:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն