«Եվրասիա»-ն հայտարարում է նոր կրթական ծրագրի՝ «12 ամիսներ»-ի մեկնարկի մասին
Այս նախաձեռնության շրջանակներում մենք նպատակ ունենք մասնակիցներին տրամադրել խորացված գիտելիքներ և գործնական հմտություններ, ինչպես նաև ստեղծել միջավայր փորձի փոխանակման և փոխադարձ հարստացման համար։
Ծրագիրը հանդիսավորապես մեկնարկեց միջոցառմամբ, որին ելույթ ունեցավ Արցախի վաստակավոր մանկավարժ Վերա Գերասիմովնա Խաչատուրյանը։ Նրա ելույթը աչքի ընկավ բարձր պրոֆեսիոնալիզմով և խորքային բովանդակությամբ։ Վերա Խաչատուրյան կիսվեց ոչ միայն իր լայն գիտելիքներով, այլև հոգու ջերմությամբ, ինչը ստեղծեց անկրկնելի մթնոլորտ դահլիճում։
Միջոցառման շրջանակներում մասնակիցները թաթախվեցին ձմեռային թեմատիկայի մեջ։ Քննարկվեցին ձմեռային տոների ավանդույթները, հնչեցին ամանորյա մեղեդիներ, ինչպես նաև ներկայացվեցին նկարներ, որոնք արտացոլում են ձմեռային ժամանակի ոգին։ Ամեն խոսք և ամեն պահ միջոցառման ընթացքում լցված էին խորը իմաստով և անկեղծությամբ։
«12 ամիսներ» ծրագիրը նպատակաուղղված է մասնակիցների համակողմանի զարգացմանը և միջմշակութային կապերի ամրապնդմանը։ Մենք հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին միանալ մեզ այս կրթական ուղևորության մեջ և զգալ ծրագրի բոլոր առավելությունները։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մասնակցեցին ծրագրի մեկնարկին, և անհամբերությամբ սպասում ենք հաջորդ միջոցառումներին, որոնք խոստանում են լինել ոչ պակաս հետաքրքիր և օգտակար»։
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերը առաջ մղելու նպատակով: Այն զբաղվում է երիտասարդների, դասախոսների և լրագրողների համար ծրագրերի իրականացման, ստաժավորումների և գործարար առաքելությունների, կրթական ճամբարների և մեդիա դպրոցների կազմակերպմամբ:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)