Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված հայ և շվեյցարացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին
Հունվարի 31-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի 2025թ. առաջին մենահամերգը: Համերգը ներկայացվում է 2000+ նախագծի շրջանակներում և նվիրված է հայ և շվեյցարացի մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին:
1900+ և 2000+ համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարերը նպատակ ունեն հայ հանդիսատեսին ներկայացնել 20-րդ և 21-րդ դարերի տարբեր ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Համերգի ընթացքում կհնչեն մի շարք հայաստանյան պրեմիերաներ։ Ծրագրում՝ Հայնց Հոլիգեր, Բեթ Ֆուրեր, Միքայել Ժարել, Պիեռ-Անդրե Բովե, Վարդան Աճեմյան, Տաթև Ամիրյան և այլոք:
Միջոցառման մանրամասները.
- Ամսաթիվ և ժամ: Հունվարի 31, 2025 թ., ժամը 19:30
- Վայր: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գործընկերներ.
Համերգը կազմակերպվում է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցությամբ:
1900+ և 2000+ նախագծերը իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և դիվանագիտական առաքելությունների աջակցությամբ:
Կոնտակտային տվյալներ՝ 091 374 505




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)