Մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում կան դպրոցներ, որոնք Սուր շնչառական վարակներներով պայմանավորված, անցել են հեռավար ուսուցման։ Այդ դպրոցներից հինգը Լոռու մարզում են, մեկը՝ Տավուշի։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով՝ այդ դպրոցներում ՍՇՎ-ների պատճառով բացակայությունների թիվը գերազանցել է 25%-ը։
«Այս պահին ունենք ՍՇՎ-ների ակտիվություն, ինչը բնորոշ է այս սեզոնին։ Ընդհանուր առմամբ հիվանդացության մակարդակն այս ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 1,1 անգամ ցածր է, այսինքն՝ դեպքերի նվազում ունենք»,- նկատեց նա։
Ռոմելլա Աբովյանը տեղեկացրեց, որ դեպքերի թվի արտառոց աճ, որը կարող է լուրջ անհանգստություն առաջացնել, չկա։
«ՍՇՎ-ի սեզոն է, ուստի կանխատեսելի էր այս ամենը։ Մենք հոկտեմբերի մեկից ուժեղացված հսկողություն էինք իրականացնում, դպրոցներում ջերմաստիճանի, ՍՇՎ-ով երեխաների թվի ամենօրյա մոնիթորինգ ենք արել և անում»,- նշեց Աբովյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում տարածված են H1N1 և RSV վիրուսները, որոնք հիմնականում երեխաների ու մեծահասակների շրջանում են տարածված։
Ինչ վերաբերում է թոքաբորբի աճող թվերին, ապա Ռոմելլա Աբովյանն ասաց, որ այդ դեպքերը մեծամասամբ կապված են H1N1-ի հետ, երբ մարդիկ տանը երկար ժամանակ պառկում են, սակայն չեն կարողանում հաղթահարել հիվանդությունը, այն տանում է դեպի թոքաբորբ։ Եվ այս շրջանում հոսպիտալացումների մեծ մասն էլ հենց այդ դեպքերով է պայմանավորված։
«Դրա համար մենք հորդորում ենք՝ վիրուսի նախանշանների դեպքում միանգամից դիմել բուժօգնության»,- ամփոփեց խոսքն ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նարե Գնունի
Հետևեք մեզ՝ այստեղ




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)