0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկը հանդես է գալիս միջազգային փոխանցումների աննախադեպ առաջարկով՝ 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար:
Կոնվերս Բանկի առաջարկը ֆինանսների արդյունավետ կառավարման և խնայողությունների հիանալի հնարավորություն է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար: Միջազգային փոխանցումների ժամանակ 0% միջնորդավճարի կիրառման շնորհիվ նրանք ազատվում են լրացուցիչ ծախսերից (նախկինում կիրառվում էր միջինը 25.000 ՀՀ դրամի չափով սակագին), խնայում են գումար և ժամանակ:
Բանկի հաճախորդ հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձինք, իսկ C360 փաթեթի դեպքում` բոլոր ֆիզիկական անձ հաճախորդները ու ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները, անհատ ձեռներեցներն առաջարկից կարող են օգտվել՝ կատարելով գործարքներ առցանց հարթակներում՝ Converse Mobile, Converse Business հավելվածներում, Ինտերնետ բանկինգ համակարգում կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Բանկի հաճախորդ չհանդիսացող.
- Ֆիզիկական անձինք կարող ներբեռնել Converse Mobile հավելվածը, անցնել գրանցման հարմարավետ և պարզեցված գործընթացը, հեռահար կենսաչափական նույնականացման միջոցով դառնալ Բանկի հաճախորդ և SWIFT փոխանցումներ կատարել առցանց՝ հենց հավելվածում, կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Ի դեպ, նրանք կարող են նաև բաժանորդագրվել C360 փաթեթներից որևէ մեկին և օգտվել համալիր բանկային ծառայություններից՝ միասնական սակագնով:
- ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները և անհատ ձեռներեցները, որոնք Կոնվերս Բանկի հաճախորդ չեն, առաջարկից կարող են օգտվել՝ այցելելով Բանկի մասնաճյուղ, իսկ Converse Business հավելվածի օգտատեր դառնալուց հետո՝ նաև առցանց:
Մանրամասն՝ այստեղ, 010511211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն