Մենամարտիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth-ի դեսպան
Խառը մարտարվեստի մենամարտիկ, UFC-ի թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն զբաղեցնող մարզիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth հավելվածի դեսպան։ YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։
Արման Ծառուկյանը, ով իր սպորտային կարիերան նշանավորել է 22 հաղթանակով, առողջ կենսակերպի հետևորդ է․ «Ես միանում եմ YoHealth-ին որպես նրանց բրենդի դեսպան։ Այս համագործակցության մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն գաղափարը, որ մարդու յուրաքանչյուր քայլը կարող է լինել նշանակալի։ Բջջային հավելվածը կրկնակի շարժառիթ կարող է հանդիսանալ, որպեսզի մարդիկ ավելի երկար քայլեն, ավելի ակտիվ լինեն։ Դու ընդամենը քայլում ես կամ վազում, հետո փոխանակում այդ քայլերը նվերների, ծառայությունների կամ թվային ակտիվների հետ։ Ստացվում է, որ վաստակում ես առողջություն, միաժամանակ պարգևատրվում դրա դիմաց», - ասել է նա։
YoHealth բջջային հավելվածը ոչ միայն խթանում է ակտիվ ապրելակերպը, այլև` նպաստում սպորտի և ֆիզիկական ակտիվության մասսայականացմանը։
Հավելենք նաև, որ YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Ի դեպ, հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլև նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։ Բացի այդ, YoHealth-ում ավելացել է բիզնես-հաշվի գործիքակազմ, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ստեղծել և զարգացնել սեփական բրենդները Market բաժնում։ Ի հավելումն սրան, տնտեսվարողները կարող են թողարկել թվային նվերներ և կառավարել դրանք հարթակի շրջանակներում։
Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)