Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. ԹրամփՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանՄոսկվային մոտենալիս խոցվել է 60 անօդաչու թռչող սարքԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankԱնհետ կորածի ընտանիքի կենսաթոշակին կամ նպաստին անհրաժեշտ փաստաթուղթը՝ նախագիծՎենսը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթիցՊատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր․ «Հրապարակ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբՆոր մանրամասներ ողբերգական դեպքից Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» «Հրապարակ»․ Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետՀուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» «Հրապարակ»․ Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տՉեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 14-ի համար

Խոյ: Նշանի ներկայացուցիչներին աստղերը բարեհաջող օր են խոստանում: Այն բոլոր գործերը, որոնց ձեռնամուխ կլինեք այսօր, հեշտությամբ կստացվեն: Հնարավոր է հին պարտքի վերադարձ, անսպասելի գումարային մուտքեր կունենաք: Խուսափեք ռիսկային քայլերից:

Մտերիմները հնարավոր է ձեր աջակցության կարիքն ունենան: Սիրելիի հետ հարաբերությւոններում եթե խնդիրներ ծագեն, ապա այսօր դրանք վեճի չեն վերաճի, իրենց լուծումը կգտնեն և ոչ մի կերպ չեն ազդի ձեր համատեղ ծրագրերի վրա:

Ցուլ: Վերականգնեք սեփական ուժերի նկատմամբ հավատը: Ինքնավստահություն դրսևորեք թե գործնական և թե անձնական հարաբերություններում: Այսօր հնարավոր է ֆինանսական աջակցություն ստանաք, կամ եկամուտի նոր աղբյուր գտնեք:

Հնարավոր են հանդիպումներ, նոր ծանոթություններ, որոնք կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: Նրանք, ովքեր գտել են ընտանեկան երջանկությունը, ստիպված կլինեն վերահսկել իրենց հույզերը, որպեսզի խուսափեն վիճաբանություններից:

Երկվորյակ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում : Հնարավոր են որոշ տհաճ անախորժություններ: Խնդիրներ կծագեն փոստի, տրանսպորտի ոլորտի աշխատանքների հետ: Ճանապարհորդությունները լավ կդասավորվեն: Տուգանքներից խուսափելու համար կարգ ու կանոն պահպանեք:

Անձնական կյանքում ծագած խնդիրներն անակնկալ կերպով կլուծվեն, կփոխեք մտերիմներից որևէ մեկի հանդեպ ձևավորած ձեր կարծիքը: Շատերի համար պարզ կդառնա, թե ինչ ընթացք տալ հարաբերություններին, վերջապես կկողմնորոշվեք ձեր ցանկությունների մեջ:

Խեցգետին: Այսօր քննադատաբար կմոտենաք այն ամենին, ինչը ներկա պահին շրջապատում է ձեզ: Ընտրության առջև կկանգնեք, կդժվարանաք կողմնորոշվել: Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել գնումներից, քանզի անորակ իրեր ձեռք բերելու հավանականությունը մեծ է:

Սիրելիի հետ հարաբերություններում ի հայտ կգան որոշ կասկածներ: Կկորցնեք վստահությունը մտերիմների, նաև ձեզ անմնացորդ նվիրված մարդկանց հանդեպ: Երեկոն կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց ընկերակցությամբ, ինչն էլ դրական կազդի ձեր հոգևիճակի վրա:

Առյուծ: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ ցանկոություն կունենան մի կողմ դնել բոլոր գործերը և լիարժեք վայելել իրենց հանգիստը: Փորձեք առավոտը լավ սկսել, զբաղվեք մարմնամարզությամբ: Այսօր հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, որոնք մոտ ապագայում կհաջողվի իրագործել:

Հարազատների հետ ցանկացած զրույց կարող է լուրջ վեճի վերածվել: Այնպես որ ժամանակին կանգ առեք, կարիք չկա մինչև վերջ ձեր տեսակետը պնդել: Փորձեք ավելի հանդուրժող լինել և փոխզիջումների գնալ: Այլապես վտանգի տակ կդնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Կույս: Այսօր դժվարություններ կծագեն աշխարհընկալման հետ: Ձեզ մեկուսացված կզգաք: Նշանի ներկայացուցիչներից ոմանք չափազանց ամաչկոտ կլինեն, ոմանք էլ չեն կարողանա զսպել իրենց բարկությունն ու կատաղությունը: Այսօր խորհուրդ չի տրվում ռիսկի դիմել, կտրուկ քայլեր ձեռնարկել, վերջնական որոշումներ կայացնել:

Մտերիմներից ոմանք կարող են հունից հանել ձեզ: Ամենայն հավանականության, չեք կարողանա ձեր դժգոհությունն արտահայտել և ամեն բան կթաքցնեք ներսում, ինչն ավելի կբարդացնի ձեր հոգևիճակը: Փորձեք հանգիստ զրուցել և անհամեմատ թեթևացած կզգաք:

Կշեռք: Այսօր պետք չէ ծրագրեր կազմել: Բարդ գործեր ևս մի ձեռնարկեք, հակառակ դեպքում հիասթափություն կապրեք: Օրվա ընթացքում փորձեք բարձր պահել տրամադրությունը և չընկճվել: Ստեղծված ցանկացած իրավիճակ ի օգուտ ձեզ օգտագործեք:

Մտերիմների հետ հարաբերությունները ջերմ են: Կկարողանաք արտահայտել նրանց հանդեպ ունեցած ձեր ամբողջ սերն ու հոգատարությունը: Ընտանիքի գրկում ձեզ սիրված ու պաշտպանված կզգաք:

Կարիճ: Օրն այնքան էլ բարեհաջող չէ գործնական շփումների համար: Կկարողանաք ինքնադրսևորվել, եթե դրական տրամադրվածություն պահպանեք, հավատաք սեփական ուժերին: Ընկերների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, անգամ նրանք, ովքեր միշտ օգնել են ձեզ, այսօր խիստ զբաղված են սեփական խնդիրներով:

Այսօր անհանգստացած կլինեք հարազատների առողջական վիճակով, կշրջապատեք
նրանց սիրով ու ջերմությամբ: Ընտանիքում ներդաշնակ մթնոլորտ կտիրի:

Աղեղնավոր: Այսօր ստիպված կլինեք հետաձգել նախապես ծրագրված մի շարք գործեր: Ճանապարհին հնարավոր են խցանումներ, ինտերնետի, բջջային կապի հետ խնդիրներ կծագեն: Մի անտեսեք առողջական գանգատները: Հրաշալի օր է վատ սովորույթներից ձերբազատվելու համար: Առողջ ապրելակերպ վարեք, հետևեք ձեր սննդակարգին:

Մտերիմների հետ հարաբերություններն հանգիստ են: Երեկոյան ոչինչ մի ծրագրեք, անցկացրեք այն տանը, փորձեք հանգստանալ և լիցքաթափվել:

Այծեղջյուր: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:

Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

Ջրհոս: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:

Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Ձկներ: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում՝ կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու ՝ կկարողանաք մեծ եկամուտ ստանալ:

Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները: