Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը

Ադրբեջանը մշտապես իր ենթակայության տակ գտնվող տարածքներում հետևողականորեն ոչնչացրել է հայկական մշակութային կոթողները, եկեղեցիներն ու հուշարձանները, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ հանցավոր գործելակերպը ստացավ ավելի մասսայական բնույթ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության առանձին կտորներ վերջին շրջանում նույնպես ոչնչացվել են ադրբեջանցի վանդալների կողմից։  

Բոլոր տարածքներում կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ ավերվել է, իսկ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվել է մզկիթի։  

Ադրբեջանցիների վայրագությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ կա հստակ ցուցում Ադրբեջանի ղեկավարության կողմից՝ ոչնչացնել, փոշիացնել այն ամենը, ինչ հայկական է, իսկ եթե հնարավոր չէ մեր կարևորագույն հուշարձանները օրը ցերեկով, ամբողջ աշխարհի աչքերի առջև վերացնել, դրանք ներկայացնում են որպես ոչ հայկական։ Փաստացի սա նույն քաղաքականության շարունակությունն է, որի նպատակն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հետքի մաքրումն է՝ այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում, որտեղ այսօր որևէ հայկական եկեղեցի, պատմամշակութային հուշարձան, հայկական արձանագրություն չի մնացել։  

Ստորև բերված օրինակներն ասվածի լավագույն ապացույցն են։ 

Վանդալիզմի ամենավառ դեպքերից է Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցին, որը գտնվում է Ստեփանակերտից Մարտակերտ տանող ճանապարհին։ Ադրբեջանական Experience Azerbaijan աքաունթը X հարթակում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են գմբեթի խաչը հանում եկեղեցուց։ 

 

 

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները դարձան ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհը։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, հանվել է Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը՝ արձանագրություններով քարերից մեկը, և եկեղեցու տարածքում նույնպես խաչքարերի բեկորներ չկան։

 

Ադրբեջանական վանդալիզմի հաջորդ զոհը Ստեփանակերտի Անդրանիկի փողոցի հուշարձանն է։ Ադրբեջանը շարունակում է իրականացնել վանդալիզմի պետական ​​քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում։  

Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի հերթական օրինակը ցուցադրող տեսանյութում երևում է, թե ադրբեջանցիներն ինչպես են շարունակում ավերել տեղի հայկական մշակույթը՝ քանդելով «Արմենիա» հյուրանոցը, ինչպես նաև մշակույթի ու երիտասարդության պալատը։  

Սոցիալական ցանցերում հրապարակված այս տեսանյութը Քաշաթաղի (Լաչին) շրջանից է, որտեղ երևում է, որ Զորախաչ եկեղեցուց խաչեր են հանվել։ Սա պատմությունը խեղաթյուրելու ակնհայտ քայլ է։ Զորախաչի եկեղեցին գտնվում է Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Խաքարի գետի Շալվա վտակի ձախ ափին՝ Արախիշ գյուղի մոտ։

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վանդալիզմի և կրոնական ահաբեկչության այս դրվագը խիստ մտահոգության տեղիք է տալիս։ Ադրբեջանցի մի քանի զինվորներ մտել են հայկական եկեղեցի և քանդել խաչը։ Ցավոք, միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել այս և նմանատիպ այլ գործողությունները կանխելու համար։

Հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են հայ գրող Խաչատուր Աբովյանի հուշարձանը։ 

Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղում ադրբեջանցի վանդալները քանդել են խաչքար-հուշարձանը։ 

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը։

Լեռնային Ղարաբաղում քանդել են Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերին նվիրված հուշարձանը։  

Ստեփանակերտում ադրբեջանցի վանդալները քանդել են նաև Կովկասի բոլշևիկների առաջնորդ, Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շաումյանի հուշարձանը։ 

Հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները քանդել են ՀԽՍՀ ժողկոմի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը։ 

Ադրբեջանցիները հանել են նաև ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանի հուշարձանը։  

Եվ կրկին վանդալները շարունակում են պայքարել հայկական հուշարձանների դեմ։ Նրանք հանել են նաև հայազգի խորհրդային ծովակալ Իվան Իսակովին (Հովհաննես Տեր-Իսաակյան) նվիրված հուշարձանը։ 

Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից չի ցուցաբերվում կոշտ վերաբերմունք, նրանք շարունակելու են իրենց բարբարոսական քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ, հետևաբար այդ ամենը պետք է արձանագրվի, դրանց վերաբերյալ պատրաստվեն փաստական նյութեր և փոխանցվեն համապատասխան միջազգային կառույցներին, որպեսզի վերջիներս էլ իրենց հերթին ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա և վերջ տան հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը, որը որդեգրել է Ադրբեջանը։