Թոքաբորբով հոսպիտալացումների թիվն աճել է․ ի՞նչ համաճարակային վիճակ է Հայաստանում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում դեռևս դիտվում է շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվությունը, որը համահունչ է տվյալ սեզոնին։
Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ ներկայացնելով այս պահին մեր երկրում տիրող համաճարակային վիճակը։
Նրա խոսքով՝ ամենօրյա մշտադիտարկումները, հիվանդացության վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին յոթ օրվա տվյալները գրեթե չեն փոխվել, նույն գծի վրա են, այսինքն՝ տեղեկությունը, թե համաճարակային վիճակը կտրուկ վատացել է, իրականությանը չի համապատասխանում։
«Նախորդ շաբաթվա համեմատ ունենք հիվանդացության նույն մակարդակը, կտրուկ աճ չկա։ Յոթերորդ շաբաթն է՝ նույն գծով գնում ենք։ Առաջնային պահպանման կազմակերպություններ դիմելիությունն էլ է նույն մակարդակի վրա»,- նկատեց Աբովյանը։
Ինչ վերաբերում է թոքաբորբի դեպքերին, ապա այս հիվանդությամբ դիմելիությունը 1,1 անգամ ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։
«Սա էլ պայմանավորված է շրջանառվող վիրուսով․ մենք այս պահին ունենք շրջանառվող A տեսակի գրիպի H1N1 ենթատեսակը, որ ամենաշատն է թոքաբորբ առաջացնում, այսինքն՝ թոքաբորբի առաջացման տեսանկյունից ավելի ռիսկային է, քան գրիպի մյուս տեսակները։ Նաև ունենք գրիպի B տեսակի հարուցիչներ և այլ շնչառական վարակներ։ Ուստի, եթե ճիշտ ժամանակին չեն դիմում բժշկի, ապա թոքաբորբի վտանգ կա՝ հատկապես երեխաների ու տարեցների դեպքում»,- նշեց Աբովյանը։
Ըստ վիճակագրության՝ հոսպիտալացված քաղաքացիների թվում ևս աճ չկա։
«Իրականում հոսպիտալացված պացիենտներից 92,4%-ը 0-18 տարեկան երեխաներ են, ինչն այս հիվանդության առանձնահատկություններից է։ Այս ՍՇՎ-ների հիմնական թիրախը երեխաներն են և 65-ից բարձր այն տարեցները, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Ռոմելլա Աբովյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ թոքաբորբի դեպքերը կանխարգելելու համար շատ կարևոր է ճիշտ ժամանակին դիմել բուժհաստատություններ։
«Ժամանակին չեն դիմում ու թոքաբորբի շրջանում են արդեն հոսպիտալացվում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է սոցցանցերում հնչող անհանգստություններին, թե հիվանդանոցներում ազատ տեղ չկա, ապա Աբովյանը վստահեցրեց՝ այդ լուրերը սուտ են։
Հարցին, թե հանրապետության տարածքում կա՞ն դպրոցներ, որոնք անցել են հեռավար ուսուցման, Ռոմելլա Աբովյանը պատասխանեց՝ այս պահին չկան։
«Հեռավար ուսուցման են անցնում դպրոցները, եթե բացակայությունների թիվը 25% և ավելի է, հիմա մենք ունենք 2% բացակայությունների թիվ, ուստի նման առաջարկ դպրոցներին չենք արել»,- ամփոփեց խոսքը ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նարե Գնունի
Հետևեք մեզ՝ այստեղ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն