«Սյունիք-Քաջարան» ֆուտբոլային ակումբը՝ ԶՊՄԿ-ի աջակցությամբ, հրավիրում է փոքրիկ ֆուտբոլասերներին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցելով Սյունիքի մարզում սպորտի զարգացմանը։
Նշենք, որ Սյունիք ՖԱ-ում մարզվում է 700` մինչև 18 տարեկան երեխա և դեռահաս, մարզվողների թվաքանակի կտրուկ աճ նկատվել է վերջին 8 ամսում:
Եվ արդեն Քաջարանում ձևավորվում է նոր ֆուտբոլային թիմ՝ «Սյունիք-Քաջարան», որը բացում է իր դռները 8-10 տարեկան երեխաների համար՝ անվճար մարզվելու բացառիկ հնարավորությամբ։
Այս նախաձեռնությունը ոչ միայն հնարավորություն կտա փոքրիկ մարզիկներին զարգացնել իրենց ֆուտբոլային հմտությունները, այլև կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը և թիմային ոգու ձևավորմանը՝ դառնալով նրանց ապագա հաջողությունների հիմքը։
Ինչպե՞ս միանալ թիմին.
Քաջարանում՝ դիմել Քաջարանի սպորտային համալիր` Ռոբերտ Շահնազարյանին, կամ` զանգահարել՝ 093 03 22 42:
Կապանում՝ կապ հաստատեք «Սյունիք» Ֆ/Ա մանկապատանեկան բաժնի ղեկավար Աշոտ Մանուչարյանի հետ` 094 31 06 10:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)