Գյումրիում բուժաշխատողը մարմնական վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում հերթական անգամ բռնութուն է կիրառվել Հիպոկրատի երդմանը հավատարիմ, իր մասնագիտական աշխատանքը կատարող, առողջ համակարգի աշխատակցի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվում Գյումրի քաղաքի շտապօգնություն և նշված կանչի վայր է մեկնում Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:
Հասնելով բուժառուի տուն, երբ բուժակը փորձում է անցնել իր աշախատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինը հարձակվում է բուժակի վրա, կիրառում է բռնություն, անգամ օգտագործելով մոխխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին:
Բուժակը տեղափոխվում է հիվանդանոց:
Դեպքի մասին տեղեկանում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Ախուրյանի բաժնի ծառայողները, սակայն բաժնում մինչև այս պահը ոչինչ չեն ձեռնարկել ու հիմա ընկած՝ փորձում են Գյումրու բուժանձնակազմին համոզել, որպեսզի դեպքի մասին չբարձրաձայնվի, քանի որ բուժակի նկատմամբ ոտնձգություն կատարողը Ախուրյանի նախկին ոստիկանապետերից մեկի ազգականն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բուժակը թե՛ Գյումրիում, թե՛ իր գործընկերների ու իրեն ճանաչողների մոտ հարգված անձնավորություն է, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, ու անգամ պատերազմի օրերին վիրավորում է ստացել և երբեք ոչ մի բացասական կարծիք նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ բուժանձնակազմը չի ստացել:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն