Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի է ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, ամբողջ ազգը պետք է զինվորագրվի՝ առաջնորդ ունենալով Աստծուն. Վեհափառ

Փետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող շուրջ 250 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Շիրակի թեմի Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը։

Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց, որ Ղևոնդյանց քահանաները Վարդանանց «Վասն հայրենեաց և վասն հավատո» պատերազմի ոգեշնչողները դարձան։

«Ղևոնդյանք և Վարդանանք ո՛չ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին սովորեցրեցին, որ երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի է ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, ամբողջ ազգը պետք է զինվորագրվի՝ առաջնորդ ունենալով Աստծուն։ Հավատքի ու հայրենիքի աստվածապարգև տեսիլքն ունենալով՝ չվախենա թշնամուց և ունկնդիր լինի ու վստահի Աստվածաշնչի խոսքին․ «Նրանցից մի՛ վախեցեք, հիշեցե՛ք մեր մեծազոր և ահարկու Աստծուն և պատերազմեցե՛ք ձեր եղբայրների, կանանց և որդիների, դուստրերի և ձեր տների համար (Նեեմիա 4.14)»»,-ասաց Տեր Նշանը՝ հավելելով, որ Ղևոնդյանք իրենց կյանքի օրինակով այսօր էլ կոչ են ուղղում մեզ տեր ու պաշտպան լինել քրիստոնեական մեր հավատքին ու վտանգված հայրենիքին։

Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Հավաքի առիթով ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը:

Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացան ԱՄՆ հայոց արևմտյան թեմից Տ. Վազգեն քահանա Բոյաջյանը, ԱՄՆ հայոց արևելյան թեմից Տ․ Վազգեն քահանա Գուզույանը, Տ․ Ստեփանոս քահանա Դուդուկչյանը, Տ. Գրիգոր քահանա Սապունճյանը և Տ. Առաքել քահանա Ալճալյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Սյունյաց թեմից Տ․ Ահարոն քահանա Մելքումյանին, Տ․ Շիրակ քահանա Խանոյանին, Տ․ Ավետիք քահանա Մարտիրոսյանին և Տ․ Ընծա քահանա Միրզոյանին, Շիրակի թեմից Տ․ Հարություն քահանա Պետրոսյանին և Տ․ Տիգրան քահանա Մխիթարյանին, Մասյացոտնի թեմից Տ․ Երվանդ քահանա Բաբայանին և Տ․ Միքայել քահանա Նուրիջանյանին, Արթիկի թեմից Տ․ Լևոն քահանա Հովհաննիսյանին, Գեղարքունյանց թեմից Տ․ Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանին, Գուգարաց թեմից Տ․ Ներսես քահանա Ղալայանին, Արագածոտնի թեմից Տ․ Վազգեն քահանա Հովհաննիսյանին, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմից Տ․ Մուշեղ քահանա Խաչատրյանին, Ֆրանսիայի հայոց թեմից Տ․ Արշեն քահանա Մովսեսյանին, Տ․ Բաբկեն քահանա Ստեփանյանին, Տ․ Սահակ քահանա Ղարիբյանին և Տ․ Շահե քահանա Նազարյանին, ԱՄՆ հայոց արևելյան թեմից Տ․ Հովսեփ քահանա Կարապետյանին, Տ․ Գաբրիել քահանա Մուրաճյանին, Տ․ Խաչատուր քահանա Քեսաբլյանին և Տ․ Աբրահամ քահանա Օհանեսյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան ընդհանուր բաժնի գործավար Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ․ Վազգեն քահանա Անդրեասյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ․ Վարդան քահանա Հայրապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Դավիթ քահանա Գիշյանը, Կոտայքի թեմից Տ․ Վարդան քահանա Ներսիսյանը, Արագածոտնի թեմից Տ․ Նարեկ քահանա Սարգսյանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունից Տ․ Ղևոնդ քահանա Հայրապետյանը։

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու հայրապետական պատգամը բերելով հոգևորականաց դասին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, մեծապես կարևորեց քահանայից հավաքը եկեղեցականաց ոգու զորացման, հոգևոր ծառայության առավել արդյունավորման և ծառայության մեջ նոր առաջնահերթությունների սահմանման առումով։

«Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնն առանձնահատուկ ցուցիչ է հայ եկեղեցականի օրինակելի կերպարի ընկալման և ազգային-եկեղեցական կյանքում նրա առաքելության ու անձնազոհ սպասավորության վերարժևորման տեսանկյունից»,-նշեց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ Ղևոնդյանց ու Վարդանանց տոները պատեհ առիթ են խորհելու ազգային ինքնության և արժեքների մասին՝ որպես հայոց ազգի լինելության ու հարատևության երաշխիքներ։

Իր խոսքում Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Եկեղեցու առաքելության մեջ միաձուլված են հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները․ «Սիրելի հոգևոր հայրեր, դուք գիտեք, թե որքան միաձուլված են մեր առաքելության մեջ հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները։

Քրիստոնեությունը հայոց ազգի մաշկի գույնն է՝ այսպես է սուրբ Եղիշե պատմիչը հանրահռչակում մեր հավատքի և ազգային ինքնության անբաժանելի միասնությունը։ Այս ճշմարիտ հաստատումը դարձել է ազգային մեր դավանանքի հիմնական և առանցքային համոզմունքներից ու գաղափարներից մեկը։ Հետևաբար, հայությանը հոգևոր նկարագրով, ազգային դիմագծով ամուր պահելու և մեր ժողովրդի միաբանությունն ու լուսավոր գալիքը ապահովելու համար պետք է զորացնել ու պաշտպանել մեր սուրբ հավատքն առ Աստված։ Հավատքը պարզապես Աստծո գոյության ճանաչումը չէ, այլ այն իրականության ընդունումը, որ Աստված հարատև ներկա է մեր կյանքում, և մենք պատասխանատվություն ունենք Աստծո առջև։ Հավատքը Աստծո պատվիրաններին հավատարմություն դրսևորելու հանձնառությունն է, հավատքը բարոյական սկզբունքներին ու Քրիստոսի վարդապետությանը հետևելու անընդմիջելի ընթացքն է։ Հավատքը անխախտ հիմքն է ամուր ընտանիքի, ամուր հասարակության, որտեղ գերակայում են արդարությունը, համերաշխությունը, սերը և գործակցությունը»։

Նորին Սրբությունն անդրադարձավ նաև հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերներին՝ պայմանավորված ոչ միայն Արցախի կորստով, հազարավոր զոհերով, անհայտ կորած և տակավին գերության մեջ գտնվող հայորդիներով, այլև մեր կյանքում հայի ինքնության բաղադրիչների թիրախավորմամբ և աղճատմամբ։

Այս առնչությամբ Հայոց Հովվապետը նշեց․ «Արդ, հարկ է մեր ժողովրդի մեջ հաստատուն պահել դարերով նվիրագործված արժեհամակարգի, հայրենիքի, Հայոց Եկեղեցու, մեր սրբությունների, մեր պատմական անցյալի վերաբերյալ ճիշտ ընկալումները։ Այս ճանապարհով է հնարավոր հզորացնել մեր պետությունը, նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։ Այս ճանապարհով է հնարավոր ամրապնդել հասարակության մեջ համերաշխության ոգին, պաշտպանել ազգային շահերն ու հիմնարար իրավունքները թե՛ երկրի ներսում և թե՛ երկրից դուրս։ Այս նպատակների իրագործման համար մեզ նախ և առաջ պետք է առավել նվիրում ու քաջություն, ազգին ու հայրենիքին ծառայելու բարձր գիտակցություն և հանձնառություն»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականներին Ղևոնդյանց քահանայից նմանությամբ ծառայել ու գործել և հոգևորականին հարիր խոսքով ու վարքագծով լինել կենդանի քարոզություն հավատացյալների համար, մեծապես ուշադիր լինել, որպեսզի ոչ միայն չմսխվի դարերի վաստակը, այլև նորանոր ձեռքբերումներով ավելանա մեր նախնիների փառքը՝ ի շահ ազգի ու հայրենյաց և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու։

Վերջում Նորին Սրբությունը, մեկ անգամ ևս իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերելով ողջ հոգևոր դասին, աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Երկնավորի հովանու ներքո խաղաղության, սիրո և համերաշխության շնորհներն առատանան ողջ աշխարհում, համազգային և հայրենական մեր կյանքում։

Հավաքը եզրափակվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։