Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան
ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

2024 թվականին Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է 14 անգամ. Past.am

Past.am-ը գրում է.

Ozon Holdings PLC-ը հրապարակում է ոչ աուդիտային ֆինանսական արդյունքները 2024 թվականի չորրորդ եռամսյակի և ամբողջ տարվա համար։

2024 թվականին շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, աճել է 64%-ով` հասնելով 12,2 տրիլիոն դրամի։ Համախառն շտկված EBITDA-ն տարվա արդյունքներով դրական է՝ կազմելով ռեկորդային 170,4 մլրդ դրամ։ 2025 թվականի արդյունքներով ընկերությունը սպասում է GMV-ի 30-40% աճ՝ համախառն շտկված EBITDA-ի 297,5-340 մլրդ դրամի շրջանակում։

E-commerce հատվածի եկամուտները 2024 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 60%-ով՝ հասնելով 808 մլրդ դրամի, իսկ ամբողջ տարվա կտրվածքով՝ 36%-ով մինչև 2,3 տրիլիոն դրամ։ Շրջանառությունը, ներառյալ ծառայությունները, 2024 թվականին աճել է 64%-ով և գերազանցել 12,2 տրիլիոն դրամը։ Այդ աճը պայմանավորված է վաճառող ձեռնարկատերերի հաջողություններով. Ozon-ի հարթակում նրանց շրջանառությունը 2024 թվականին աճել է 69%-ով, իսկ շուկայի ընդհանուր շրջանառության մեջ նրանց բաժինը հասել է 85,4%-ի։ Հայաստանում Ozon-ի շրջանառությունը 2024 թվականին ավելի քան 14 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Շուկայի ակտիվ վաճառողների թիվը հասել է 600 հազարի, որոնցից ավելի քան 80%-ը գտնվում է Ռուսաստանի շրջաններում։ Հայաստանից վաճառողների թիվը գրեթե 2,5 անգամ աճել է։

Հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումների շնորհիվ 2024 թվականին ակտիվ գնորդների թիվը աճել է՝ հասնելով 56,5 միլիոնի (+10,4 մլն գ/գ)։ Հայաստանից գնորդների թիվը 6 անգամ աճել է։ Նրանց հավատարմությունը շարունակում է աճել. յուրաքանչյուր հաճախորդ տարվա ընթացքում Ozon-ում միջինը 26 պատվեր է կատարել։ 2024 թվականին ընկերությունը մատակարարել է 1,471 մլրդ պատվեր՝ 52%-ով ավելի, քան նախորդ տարում։ Հայաստանում գնորդների ակտիվությունը ավելի զգալի աճ է գրանցել՝ 2024 թվականի արդյունքներով Հայաստանում Ozon-ի գնորդները 17,5 անգամ ավելի շատ պատվերներ են կատարել, քան 2023 թվականին։

2024 թվականին Ozon-ն իր պահեստային տարածքներն ավելի քան 1,5 անգամ մեծացրել է։ Ընկերության վերահսկողության տակ գտնվող պահեստային ենթակառուցվածքների ընդհանուր մակերեսը գերազանցել է 3,5 միլիոն քմ-ը։

Ozon-ը 2023 թվականից զարգացնում է լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում։ 2024 թվականի արդյունքներով, ընկերությունն արդեն ունի տեսակավորման կենտրոն և ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, ինչպես նաև ակտիվորեն ընդլայնում է պատվերների հանձնման կետերի ցանցը։

Ozon-ի պատվերների հանձնման կետերի թիվը 2024 թվականի վերջում հասել է 60 հազարի, որոնցից մոտ 25 հազարը գտնվում են 50 հազարից քիչ բնակչությամբ քաղաքներում։

2024 թվականին ամենաարագ աճող ապրանքային կատեգորիան դարձել է հագուստը. այս ոլորտում շրջանառությունը 2024 թվականին աճել է 86%-ով։ Տարվա ընթացքում շուկայի հարթակում հագուստ, կոշիկ և աքսեսուարներ ձեռք բերած գնորդների թիվը հասել է 35,7 միլիոնի։

*Ֆինանսական հաշվետվության ցուցանիշները ներկայացված են դրամով՝ 2024 թվականի միջին փոխարժեքի հիման վրա։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործում է Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 56,5 միլիոն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: