Օվկիանոսները՝ արևային էներգիայի անսպառ աղբյուր
Ծածկելով Երկրի մակերևույթի 71 %-ը՝ օվկիանոսներն աշխարհի ամենաարժեքավոր և դեռևս չօգտագործված վերականգնվող ռեսուրսներից են: Օվկիանոսի ալիքների էներգիան հսկայական է և կարող է մեծ ներդրում ունենալ մաքուր էներգիայի անցման գործում: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA)՝ 2050 թվականին աշխարհում զրոյական արտանետումների հասնելու համար օվկիանոսային էներգիայի արտադրությունը պետք է տարեկան աճի 33 %-ով:
«Ալիքների և մակընթացությունների էներգիան կարող է դառնալ զգալի, հուսալի և կայուն էներգիայի աղբյուր», - ասում է Խոսե Միգել Ռոդրիգեսը՝ SINTEF-ի ավագ գիտաշխատողը, որը Եվրոպայի խոշորագույն հետազոտական ինստիտուտներից մեկն է:
Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) գնահատմամբ՝ ալիքների էներգիան կարող է տարեկան արտադրել մինչև 29,500 ՏՎտ/ժ: Սա գրեթե տասն անգամ գերազանցում է Եվրոպայի ընդհանուր տարեկան էլեկտրաէներգիայի սպառումը և ավելին է, քան 2018 թվականին ամբողջ աշխարհում արտադրված էլեկտրաէներգիան:
«Տեղատվության և մակընթացության էներգիայի գլոբալ ներուժը գնահատվում է 800-1200 ՏՎտ/ժ, հատկապես նեղ ջրուղիներում, ինչպիսիք են ծոցերը, և կղզիների շուրջ», - ասում է Ռոդրիգեսը:
«Կառավարվելով կանխատեսելի գրավիտացիոն ցիկլերով, այլ ոչ թե եղանակով՝ (մակընթացության էներգիան) ապահովում է կայուն էլեկտրամատակարարում և օգնում է հավասարակշռել էներգահամակարգը»:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն