35-րդ շաբաթում հիվանդանոց տեղափոխված ծննդկանի պտուղը եղել է մահացած
Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հղիություն 35 շաբաթ, 3 օրեկան, նորմալ տեղակայված պլացենտային տոտալ շերտատում, արյունահոսություն, մահացած պտուղ» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կին, ում մոտ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է նաև «Աջ ազդրի մեծ հեմատոմա» ախտորոշումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց մեկնած ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա կին է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նա նշված մարմնական վնասվածքը ստացել է մոտ 1 շաբաթ առաջ իրենց բակում լվացքի շորերը պարանին փռելու ժամանակ աթոռից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով, իսկ հիվանդանոց տեղափոխվելու օրը որովայնի շրջանում սուր ցավեր է զգացել և «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է ծննդատուն, որտեղ բուժզննություն անցնելուց հետո ենթարկվել է կեսարյան հատման, սակայն պտուղը մահացած է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն